Երկուշաբթի Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա հարձակման հետևանքով մահացել է 3 ոստիկան, հաղորդում է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Սակայն այնտեղից նրանց վրա կրակել են: Փոխհրաձգության ժամանակ սպանվել են 4 հարձակվողից 2-ը, մյուս 2-ը ոստիկանության մեքենայով փախուստի են դիմել։
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգությունից վիրավորվել է 7 քաղաքացի: