«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:

Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան իրադարձություն, և մեր մարզիկներից շատերը որոշ ժամանակ անց կդառնան համաշխարհային սպորտի աստղեր՝ նվաճելով ամենահեղինակավոր սպորտային մրցանակները»,- գրել է Ավինյանը: