Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է շուրջ 2.5 միլիարդ դրամի գույք ու 9 միլիարդ դրամ: Բռնագանձման պահանջ է ներկայացված նաև Սեդրակյանին պատկանող գազալցակայանի վերաբերյալ: Այսօրվա նիստում Սեդրակյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը միջնորդել է գույքերից մեկի կալանքը հանել: Նախկին պատգամավորի փաստաբանները դեմ են եղել նիստը տեսանկարահանելուն, այդ պատճառով «Լուրերը» մասնակի է նկարահանել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: