ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը:
Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության,
-
8 դեպք՝ խուլիգանության,
-
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման,
-
5 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
-
4 դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու,
-
3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
2-ական դեպք՝ մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, վարժական հավաքներից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու:
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
բնակարանային գողության՝ 2,
-
սպանության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 3 անհայտ կորած:
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։