Գյումրու ավագանու՝ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը, ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ Գագիկ Մանուկյանը՝ երկրորդ տեղակալ։
Նիստին ներկա էին ավագանու մանդատ ստացած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Ավագանին ընտրեց նաև գործող մշտական հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին։