Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Նշվում է, որ կիրառվել են նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ:
Օդեսայում քաղաքացիական կառույցներ են վնասվել, կան զոհեր, 10-ից ավելի մարդ է տուժել: Թիրախում են եղել նաև Խարկովի, Սումիի, Դոնեցկի և Կիևի շրջանները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել, մասնավորապես՝ Կուրսկի, Վորոնեժի, Վլադիմիրի և Բելգորոդի մարզերում։