Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, մայրաքաղաքում կայացավ ջազային բացօթյա համերգային երեկո։


Համերգի շրջանակում ելույթ ունեցան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը։
