Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուքի առնչությամբ իրավապահներն ուսումնասիրություն են սկսել: Դեպքը տեղի է ունեցել հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը: Մյուս կողմը՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, լրատվամիջոցներին հավատացրել է, որ Արթուր Չախոյանը սադրել է աշխատակազմին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: