Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննչական գործողություններ են իրականացնում կոմիտեում քննվող քրեական վարույթով։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է կառույցի մամուլի խոսնակը։
Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ գործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Թե ինչ կարգավիճակ ունի Գաբրիելյանը՝ չեն մանրամասնում։