• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:3428 Ապր, 2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։

ՀՀ կառավարությունից ներկայացրել է մամուլի համատեղ ասուլիսը.

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ․ 

- Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Տալլինում: Ես հուսով եմ, նաև Էստոնիայի ժողովուրդը հուսով է, որ Դուք Ձեզ հետ բերել եք հայկական գարնանային ջերմությունը։ Շնորհակալություն այն երկխոսության համար, որը կարող է նկարագրվել որպես ջերմ երկխոսություն։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրա շարունակությունն ընթրիքի ժամանակ:

Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է, ես դա ողջունում եմ, ավելի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ավելի հստակ առաջնահերթությունները մեզ հեռուն կտանեն: Անցյալ տարվա դեկտեմբերին Էստոնիայում մենք հասանք մի կետի, երբ մեր բոլոր հանրային ծառայությունները 100%-ով թվայնացված են: Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել, որպեսզի նվազեցնենք բյուրոկրատական քաշքշուկները։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է ձևավորել Հայաստանի դեպի ապագան ուղղված թվային պետությունը։ Օրինակ, էստոնական Proud Engineers ընկերությունն աջակցում է, որպեսզի մի նախագիծ իրականացվի, ըստ որի՝ Հայաստանի հարկային մարմինների և բանկերի միջև տվյալների փոխանակումը տեղի կունենա։

Մենք համագործակցում ենք նաև կրթության ոլորտում, ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ։ Էստոնիան սկսել է մի նախաձեռնություն, ըստ որի՝ պետք է դպրոց բերենք արհեստական բանականությունը, որպեսզի ավելի լավ պատրաստենք մեր երիտասարդությանն արագ փոփոխվող աշխատաշուկային։ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնն օգնում է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով։ Մեր մասնավոր հատվածն արդեն իսկ օգնում է Հայաստանի ՓՄՁ-ներին, որպեսզի լավարկվեն նրանց արտահանման կարողությունները։

Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում, դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական Միության հետ: Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում, մենք խրախուսում ենք, և բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար: Սա է վկայում մեր փորձը 20 տարի առաջ: Մենք ակտիվորեն նաև աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հուսով ենք առաջխաղացում արձանագրել նոր գործընկերության օրակարգի շուրջ։

Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և Եվրամիության համար, և ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում, պարոն վարչապետ, Ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել: Հուսով եմ, որ շուտով համաձայնագիրը կստորագրվի։

Եվ վերջում՝ մենք բոլորս պետք է ջանանք էլ ավելի աջակցենք Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է ավելի լավ, ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Շնորհակալություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

 - Հարգելի պարոն վարչապետ, սիրելի Քրիստեն, իմ և իմ գլխավորած պատվիրակության համար մեծ պատիվ է այսօր գտնվել Տալլինում՝ նոր զարկ տալու մեր երկրների միջև հարաբերություններին: Մեծապես կարևորում եմ Էստոնիայի Հանրապետության հետ համամարդկային և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի Հանրապետության Կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը, ինչի մասին Դուք նույնպես նշեցիք։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես՝ դրանցում թվային լուծումների և էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունն օրինակելի է Հայաստանի համար, և մենք իհարկե շատ հետաքրքրված ենք այդ հարցում մեր հետագա համագործակցությունը խորացնելու առումով։

Վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել մեր երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք էլ ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկումներ ծավալել ամենատարբեր բնագավառներում Հայաստան- Էստոնիա ներկայիս համագործակցության առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել փոխգործակցության հեռանկարային այլ ուղղություններ։

Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Երկկողմ համագործակցությունից զատ անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում Հայաստան-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության օրակարգին։

Էստոնացի գործընկերոջս ներկայացրեցի Հայաստան-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի քաղաքական աջակցությունը դեպի Եվրամիություն տանող բարդ և երկարատև ճանապարհին, և շնորհակալ եմ ցուցաբերված պատրաստակամության համար։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Հայաստան-Նորդիկ բալթյան (NB8) երկրներ համագործակցության հետագա խորացումը և լիահույս եմ, որ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը կլինի արդյունավետ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման գործընթացի համատեքստում։ Վստահ եմ, որ այս ձևաչափի մասնակից երկրների և Հայաստանի փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Իհարկե, մենք այսօր Էստոնիայի վարչապետի և ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով, կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում: Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը և առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում, ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքն առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։

Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս, Էստոնիայի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար և վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը՝ ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը՝ նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։

Հարգելի ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ,

Ամփոփելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կայացած կարևոր զրույցների, ինչպես նաև մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Սիրով կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որը հույս ունեմ տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Հարց․ - Իմ հարցն ուղղված է պարոն Փաշինյանին: Տարիներ առաջ մարդիկ փողոց էին դուրս եկել Երևանում: Հեղափոխություն, որը Ձեզ իշխանության բերեց։ Ես նույնպես այդ ժամանակ այնտեղ էի, փողոցում էի, մենք իրականում հակիրճ հանդիպեցինք և հարցազրույց անցկացրեցինք։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց Դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Միևնույն ժամանակ Դուք, երբ շփվում եք Մոսկվայի հետ, այլևս ստիպված չեք զգուշավոր լինել Ձեր բառերի ընտրության մեջ։ Արդյոք պատրաստ եք միանգամայն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց և ինչպե՞ս եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

 - Շնորհակալ եմ հարցի համար: Ես կարծում եմ, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ցանկացած հարաբերություններում և դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, որովհետև ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։

Եվ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա և մենք, եթե տեղյակ եք, որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ:

Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր` Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ, և ես ուզում եմ ասել, որ նաև վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև այսպես թե այնպես, ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն ենք վարում, և շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է:

Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ լինել, որովհետև երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում, իմ կարծիքով, իրականությունը: Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի, Իսլամական Հանրապետության հետ, և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ:

Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական ու անհնար։ Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա, և ես շնորհակալ եմ Եվրամիությանը, նաև շնորհակալ եմ Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար։

Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը հույս ունենք տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին աջակցություն տրամադրել Խաղաղության հիմնադրամի գործիքի շրջանակներում, ինչը կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է: Իհարկե, շոշափելի իմաստով, առարկայական կամ նյութական իմաստով, այդ որոշումը բավականին խորհրդանշական է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն, և սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է: Իհարկե, մենք հույս ունենք նաև Եվրամիության հետ խորացնել տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով։

Հարց․ - Էստոնիան Եվրամիության արևելյան գործընկերության ակտիվ աջակից է եղել, և ինչպե՞ս է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խորը ինտեգրում, և Էստոնիան կոնկրետ ինչ առաջարկով կարող է աջակցել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը և Եվրամիության ստանդարտների համապատասխանեցմանը, շնորհակալություն։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ․

 - Շնորհակալություն հարցի համար։ Երկրորդ անգամն է, որ հանդիպում եմ Հայաստանի գործընկերոջս։ Այս բարեփոխումներն անցյալում նույնպես քննարկել ենք, և ես իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են: Այսինքն՝ ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ՝ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը:

Եվ հետևաբար, այս բարեփոխումների առումով հարաբերությունները Եվրամիության հետ խորացնելը կարող է շատ լավ խթան լինել։ Եթե տեսնենք, թե ինչ է արդեն իսկ տեղի ունեցել, ինչ քայլեր են արդեն իսկ արվել՝ ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված, այս գիտակցված ընտրությունը՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, կարծում եմ՝ սրանք սկզբունքային որոշումներ ու ընտրություններ են, և պարոն վարչապետը նկարագրեց, որ սա նաև շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում:

Եվ ի՞նչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել, կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Հաճախ Էստոնիայում ժողովուրդն անհամբեր է, ուզում է, որ ամեն բան ավելի արագ լինի, համակարգիչներն ավելի արագ աշխատեն, բայց մենք թվային ոլորտում էական բարեփոխումներ ենք արել, նույնականացման քարտի լուծումներ ենք ներկայացրել, որը մեր պետական կառավարումն ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ է դարձրել, նաև շատ հեշտացել է տնտեսության գործառույթները։ Այլևս թղթի վրա ինչ-որ բաներ գրելու և լրացնելու կարիք չկա և այլն, և այլն։ Էական բարեփոխումներ ենք արել նաև արդարադատության ոլորտում, ինչպես նաև շատ այլ գործընթացներ, որ իրականացրել է Էստոնիան։

Էստոնիան, իհարկե, միացել է Եվրոպական Միությանը և հետևաբար սա հետաքրքիր փորձ և պատմություն է: Հաճախ մենք տեսնում ենք երկրներ, տեսնում ենք մարդկանց, ովքեր պարզապես անում են բաներ` հանուն անելու: Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեզ պատմեց, ներկայացրեց, որ բարեփոխումների նպատակն է` լավարկել մարդկանց կյանքի որակը: Ես էապես աջակցում եմ այս մոտեցմանը, այս գործընթացներին:

Հարց․ - Ի՞նչ եք կարծում, որքան կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ Դուք դիմում եք, որպեսզի միանաք Եվրոպական Միությանը, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է նաև խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

 - Գիտեք, ես արդեն ասացի, որ մենք խնդիր չենք դնում որևէ ուղղությամբ հարաբերությունների վատացման։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ: Եվ սա մոտեցում է, որը, կարծում եմ՝ համենայնդեպս, մենք այդ մոտեցման կողմնակից չենք։

Մեր մոտեցումն է` օգտագործել մեր ինքնիշխանությունը, մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ այնտեղ, որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, գիտեք, ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ, և մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ես կարող եմ ասել հետևյալը, որ մեր Կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով և ինչպես ասացի, մենք հետևողական և վճռական ենք այդ հարցում` մեր անելիքն անել լիարժեք ձևով, հետևողական և համբերատար։ Եվ հետևաբար, Ձեր ուղիղ հարցին իմ ուղիղ պատասխանը հետևյալն է. մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղությունը հաստատվի և մենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից, ցանկացած ինֆորմացիա, որ կստանաք, թե Հայաստանի Կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Դիտումների քանակ52
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ավան Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը 14:0331 Օգս, 2026
  • Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան 13:5431 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր 13:4331 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 13:3731 Օգս, 2026
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի 13:3331 Օգս, 2026
  • Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու 13:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանին 13:2131 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:2031 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 13:0731 Օգս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում 13:0631 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր 13:0231 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Բիշքեկում է. սպասվում են հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ 13:0031 Օգս, 2026
  • Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 12:5731 Օգս, 2026
  • Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5231 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով 12:4431 Օգս, 2026
  • Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ 12:3431 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը 12:2431 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շատացել են 12:1331 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ 11:5431 Օգս, 2026
  • Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին 11:3131 Օգս, 2026
  • Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ Փաշինյան 11:2331 Օգս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքները 11:0331 Օգս, 2026
  • Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին 10:4331 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ 10:3931 Օգս, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Ժապարովին 10:2831 Օգս, 2026
  • Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել 10:2231 Օգս, 2026
  • Դեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերը 10:2031 Օգս, 2026
  • ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու 10:1331 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Պրոցեսը դյուրացվել է. քաղաքացիության դիմումներն ընդունվում են առցանց 10:0031 Օգս, 2026
  • Ջրալցումներ, անձրևաջրերում արգելափակված մեքենաներ, էլեկտրական լարերի կարճ միացումներ․ հորդառատ անձրևի հետևանքները Երևանում 09:4931 Օգս, 2026
  • Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել 09:2531 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0131 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3231 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն 08:0031 Օգս, 2026
  • Անսթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել և սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն 23:5030 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» երկօրյա հեծանվարշավը՝ ամփոփ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1130 Օգս, 2026
  • ԱԳ նախարարը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար 22:2130 Օգս, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ 22:0930 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ վարորդը հոսպիտալացվել է 22:0130 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ճամբարակի խանութներից մեկում բռնկված հրդեհը 21:4730 Օգս, 2026
  • Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը. Մեծ բանավեճ 21:0030 Օգս, 2026
  • «Սփյուռքում Հայաստանի դրական պատկերի ձևավորումը կարևոր է» | Հարցազրույց Անդրանիկ Դագեսեանի հետ 20:1530 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 30.08.2026 19:1530 Օգս, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015