Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապօրինի ծագում ունեցող գույքի հայցը ստացվել է դեռ 2024թ-ի օգոստոսին, երբ ավագանու հետ կապված ընտրական գործընթացներ չկային: Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Հայաստանում հանցագործությունների ցուցանիշին, նշել՝ ընդհանուր առմամբ, նվազում կա, բայց ոչ առանձնապես ծանր հանցագործությունների գծով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։