Վիլնյուսի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ կազմակերպված ՀՀ դեսպանության, Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի և Լիտվայի հայերի միության համագործակցությամբ։
Միջոցառումը մեկնարկեց սուրբ նահատակների հիշատակին նվիրված աղոթքով, որը կատարեց Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի նորանշանակ առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Արա Մարգարյանը։
Միջոցառման համերգային հատվածում հնչեցին Կոմիտաս Վարդապետի և այլ հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ երիտասարդ և խոստումնալից երգչուհի Տաթև Բարոյանի (Նյու Յորք) և դաշնակահար Վարդան Գեոդակյանի (Գյումրի–Կաունաս) կատարմամբ։
Միջոցառմանը ներկա էին․
Լիտվայում հավատարմագրված դեսպաններ,
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Լիտվայի պետական գերատեսչությունների պաշտոնյաներ,
Լիտվական առաջատար Lrytas լրատվական գործակալության լրագրողներ,
Հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։