Այս գիշեր Ուկրաինան ենթարկվել է անօդաչուների և հրթիռների զանգվածային հարձակման:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ հարձակման են ենթարկվել մայրաքաղաք Կիևի հինգ շրջաններ, դրանցից մեկում բնակելի շենք է ավերվել։ Նշվում է, որ զոհվել է 10 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել։
Խարկովում 24 պայթյուն է գրանցվել։ Հարվածի տակ է հայտնվել բնակելի շինություն, տուժել է երկու մարդ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածներ են եղել Պավլոգրադում, Զապորոժիեում, Ժիտոմիրում: Վիննիցայի, Խմելնիցայի, Կիրովոգրադի և Սումիի շրջաններում աշխատել է ՀՕՊ-ը։