Կաթոլիկ եկեղեցին մոտ մեկ ամիս առաջ սրբադասել է հայ կաթողիկե արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին: Մարդինում ծնված և Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հոգևորականը հայտնի է եղել իր առաքինությամբ և դեռևս կենդանության օրոք անբասիր կյանքով: Լիբանանի Զմմառու վանքում, որտեղ նա հոգևոր ծառայություն է իրականացրել, կա նրա թանգարանը: Փաթիլ Մկրտիչյանը կներկայացնի մանրամասները: