Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 15-ին:
Ժամը 18.45-ին մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվել և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվել Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ:
30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:
«Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։