Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում տարակուսանք է հայտնել, որ ընդդիմադիր պատգամավորներն ամբողջությամբ վիճարկում են ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրենքի սահմանադրականությունը: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նաև երդվյալ ատենակալների դատարանի համակարգի ներդրման հնարավորությանը, նշել՝ դա Սահմանադրությամբ կարգավորվող խնդիր է, և որոշողը ժողովուրդն է լինելու:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան