Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ: Կառավարությունը հաստատել է ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցող նախագիծը: Կապահովվի նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 300 հազարական դրամ սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մյուս որոշումներով հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը. կհատկացվի 3118 տեղ, որից 2108-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նիստի օրակարգը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: