Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, սակայն կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Թուրքիայում գործող լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արարարտ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակման, խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ հարցերին։ Արդյոք Թուրքիան կարո՞ղ է լինել այս իրադարձության հյուրընկալողը: Այս հարցին Միրզոյանը պատասխանել է, որ դեռ չի ստացել այդ առաջարկը, թեև չի բացառել որևէ տարբերակ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: