Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին կվերաբացվի բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: Պատկերասրահից տեղեկացնում են՝ մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցներն, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը՝ պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Սակայն պատկերասրահի նոր, շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված հազվագյուտ գանձեր՝ պահոցից։
ՀԱՊ վերաբացման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն
ՀՀ կառավարության անդամներ, մշակութային ոլորտի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել է խորհրդանշական անակնկալ։