Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեկ ամիս առաջ իր բնակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։
«Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։ Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։