Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի մարզերում վարչապետի հրահանգի համաձայն չեղարկել է համայնքային հողերի աճուրդները: Կառավարության մարտի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանը ահազանգել էր, որ համայնքներում հողը վաճառվում է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով: Վարչապետը նկատել էր, որ դրանք իրականում ձևական աճուրդներ են, և համապատասխան կառույցներին հրահանգել էր արգելել դրանք: