• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:58
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միջնորդում եմ տալ համաձայնություն՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. Աննա Վարդապետյան
Քաղաքականություն
13:1227 Մար, 2025

Միջնորդում եմ տալ համաձայնություն՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Քրեական վարույթի համաձայն՝

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15 հազար 523 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 581,43 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58217318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 6-ին թիվ 58217318 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ:

Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 596,8 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17108920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2020 թվականի հունիսի 29-ին թիվ 17108920 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ և նույն օրը միացվել թիվ 58217318 քրեական գործին:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6453 քմ մակերեսով հողատարածքից 580,63 քմ և 863,34 քմ մակերեսներով հողատարածքներն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58214218 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2020 թվականի մարտի 4-ին թիվ 58214218 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, իսկ 2020 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել թիվ 58214218 քրեական գործը թիվ 58217318 քրեական գործին միացնելու մասին:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել թիվ 58217318 քրեական վարույթից թիվ 69113821 քրեական վարույթն անջատելու մասին:

Թիվ 69113821 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Գալուստի Սահակյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Մազմանի Քասարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Արսեն Սերյոժայի Ամյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Հայկ Արտուշի Կյուրեղյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Հակոբյանի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Քասարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Երևանի քաղաքապետարանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար¬ման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստա¬տություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքներից, անհիմն, որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է թիվ 69138024 քրեական վարույթ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 69138024 քրեական վարույթը թիվ 58217318 քրեական վարույթին միացնելու մասին:

Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի և Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 69102425 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացված և պետական սեփականություն հանդիսացող հողամաuն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69107125 քրեական վարույթը, որը 2025 թվականի փետրվարի 20-ին միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին:

Թիվ 58217318 քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:

Մասնավորապես.

Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ և նպատակ ունենալով Երևան քաղաքի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15 հազար 523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով հանցավոր ճանապարհով առանձնացնել շուրջ 1939 քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ իր օգնականին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ սանիկին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում:

Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 575 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,04 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:

Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2012 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում:

Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն նախադպրոցական ուսումնական հաստատության («Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ) զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,18 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:

Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 4 դրվագ (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին), Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ  Ե Մ

Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»:

Տարոն Մարգարյանի մասով որոշումը՝ այստեղ:

Դիտումների քանակ387
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԺ-ն քննարկում է Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը 13:0827 Մար, 2025 ԱԺ-ն քննարկում է Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը Քաղաքականություն
  • Տարոն Մարգարյանն ապօրինի ճանապարհով մոտ 7000 քմ հողատարածք է օրինականացրել. միջնորդագիր 23:1817 Մար, 2025 Տարոն Մարգարյանն ապօրինի ճանապարհով մոտ 7000 քմ հողատարածք է օրինականացրել. միջնորդագիր
  • Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 13:0612 Մար, 2025 Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Քաղաքականություն
  • Հասարակական նշանակության շինություն, ավտոմեքենա. ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հայտարարագիրը 16:0827 Նմբ, 2024 Հասարակական նշանակության շինություն, ավտոմեքենա. ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հայտարարագիրը Հասարակություն
  • 2 անշարժ գույք, ավտոմեքենա, 12 հազար դոլար. ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հայտարարագիրը 21:1119 Սեպ, 2023 2 անշարժ գույք, ավտոմեքենա, 12 հազար դոլար. ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հայտարարագիրը
  • Ըստ դատախազության՝ Նանսենի այգու հատվածը Տարոն Մարգարյանի որոշմամբ օտարվել է թաղապետի կնոջը 13:0910 Հնս, 2023 Ըստ դատախազության՝ Նանսենի այգու հատվածը Տարոն Մարգարյանի որոշմամբ օտարվել է թաղապետի կնոջը Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026
  • Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել․ ԱՍՀՆ խոսնակը հերքում է ծրագրի ձախողման մասին լուրը 11:4013 Օգս, 2026
  • Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Հարությունյան 11:3013 Օգս, 2026
  • Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան 11:2413 Օգս, 2026
  • COP17-ին կմասնակցեն 196 երկրի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից. ՇՄ նախարար 11:2213 Օգս, 2026
  • Քերոլայն Լևիթը հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից 11:1913 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0613 Օգս, 2026
  • 9 մարզպետ կվերանշանակվի 11:0113 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0013 Օգս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն 10:4813 Օգս, 2026
  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը 10:3813 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ 10:2213 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1713 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱԷԿ-ը պետք է փոխարինվի համարժեք հզորությամբ. Եղոյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը 10:0013 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում 09:5413 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը 09:4413 Օգս, 2026
  • Երևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով․ ՆԳՆ-ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:3013 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2113 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին 09:0313 Օգս, 2026
  • Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:5113 Օգս, 2026
  • Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան 08:3613 Օգս, 2026
  • Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:2013 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2026 00:4513 Օգս, 2026
  • Եթե կան լոլիկ արտադրողներ, որ դեռ չունեն մթերման պայմանագրեր, կարող են դիմել. փոխնախարար 00:1513 Օգս, 2026
  • «Նոյի երկիր»-ը՝ Շանսիի թանգարանում 00:1213 Օգս, 2026
  • ՔՊ պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց միանալ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին 23:5112 Օգս, 2026
  • Սփյուռքի հայերենի ուսուցիչները՝ ազգային ինքնության դեսպաններ 23:5112 Օգս, 2026
  • Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը 23:2012 Օգս, 2026
  • Արման Գրիգորյանն ու ընկերները. նոր ցուցադրություն 23:1912 Օգս, 2026
  • Լուծել սոցիալական խնդիրը՝ չխրախուսելով ստվերը. խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ 23:0012 Օգս, 2026
  • Վրաստանում հակառուսականության նոր ալիք է հասունացել. Կոբախիձե 22:4812 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին 22:3912 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ 22:2712 Օգս, 2026
  • Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան 22:1112 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 21:3912 Օգս, 2026
  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ 21:2112 Օգս, 2026
  • Այսօր երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք Սևանի ափին․ Նիկոլ Փաշինյան 21:0612 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Լոլիկի խնդիրը կարգավորվում է․ գյուղացիները մթերման գնի նոր բարձրացում են ակնկալում 21:0012 Օգս, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post 20:5912 Օգս, 2026
  • Եվրոպական երիտասարդական պառլամենտի 13-րդ ազգային կոնֆերանսը՝ Վանաձորում 20:5312 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. Թրամփ 20:4812 Օգս, 2026
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4212 Օգս, 2026
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե 20:3612 Օգս, 2026
  • Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին 20:3012 Օգս, 2026
  • Դիլիջանի Ուսանողական փողոցը հիմնանորոգվում է 20:2412 Օգս, 2026
  • Կադիրովը չի ուզում չեչեններին ուղարկել պատերազմ. The Economist 20:1612 Օգս, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը 20:1112 Օգս, 2026
  • Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg 20:0612 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:5812 Օգս, 2026
  • Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում 19:4912 Օգս, 2026
  • Հայկական մեղվաբուծական ժառանգությունը՝ Մեղրի թանգարանում 19:3412 Օգս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման վերաբերյալ. Reuters 19:2312 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015