«Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ»,- հայտարարել է արտգործնախարարության խոսնակը՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում:
Անի Բադալյանը մատնացույց է արել, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Բադալյանը Բաքվի մի շարք կեղծ պնդումների է հակադարձել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: