Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման հնարավորություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Հիմնավորման համաձայն՝ վարչապետի հանձնարարականների և վարչապետի աշխատակազմի բազմաթիվ գրությունների կատարումն ապահովելու նպատակով համայնքների միավորմանը չմասնակցած, ազգային փոքրամասնություններով բնակեցված փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրեր իրականացնելու նպատակով 2022 թվականից սկսած հարցը ուշադրության կենտրոնում է։
Ըստ այդմ՝ ներկայացվել է բյուջետային ֆինանսավորման հայտ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման և Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասով։
Մասնավորապես՝ Շամիրամ համայնքի գազաֆիկացմամբ ակնկալվում է ապահովել բնակիչների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների արդյունավետ ջեռուցման ապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի վառելափայտի խնայողությանը, հետևապես անտառհատումների և էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը: Կիրականացվեն Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ՝ 1.3 կմ։