Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Նա եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին։ 125 կգ Խաչատուր Խաչատրյանը 10:0 հաշվով հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ, Կնյազ Իբոյանը դարձավ փոխչեմպիոն։