• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:58
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում
Քաղաքականություն
17:3410 Մար, 2025

Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում: 

«Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելու այս հնարավորության համար, այն ժամանակ, երբ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը։

Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև Բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ:

Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն:

Պատմականորեն մեր ժողովուրդները փոխկապակցված են եղել դեռևս մինչև ժամանակակից ազգային պետությունների ձևավորումը։ Արդի ժամանակաշրջանի մեկնարկին հայ վաճառականները Հնդկաստանում միջսահմանային առևտրի և մշակութային փոխանակումների առաջամարտիկներն էին: Ուշագրավ է, որ սահմանադրական գաղափարներն ընկած են մեր դարավոր բարեկամության հիմքում։ 1773 թվականին Հնդկաստանում հայ մտավորականները կազմեցին «Որոգայթ փառացը»՝ մեր առաջին սահմանադրությունը, իսկ 1794 թվականին Մադրասում հայ հոգևորականը հրատարակեց «Ազդարարը»՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականը։ Այս նախաձեռնությունները դարձան  մեր ժողովուրդների միջև լուսավորական գաղափարների փոխանակման յուրահատուկ կամուրջ։

Մշակութային ժառանգության և բազմազանության պահպանումը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր երկու ժողովուրդների համար: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերում պահպանված պատմական եկեղեցիներն ու հուշարձանները, կենդանի վկայություններ են հնդկական հողի վրա հայ համայնքների դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանումը Հնդկաստանի կառավարության հովանավորության ներքո ոչ միայն ընդգծում է մեր փոխադարձ հարգանքն, այլև օրինակ է հանդիսանում մեր ընդհանուր հանձնառության՝ պահպանելու մշակութային ինքնությունը հաջորդ սերունդների համար:

Ես նաև կցանկանայի ընդգծել Աջանտայի որմնանկարների յուրօրինակ վերարտադրությունները՝ կատարված հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից, ով անգնահատելի ներդրում է ունեցել հնագույն հնդկական արվեստը ժամանակակից աշխարհի համար վերահայտնաբերելու գործում: Ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս աշխատանքները ներկայացնում են մեր ժողովուրդների միջև դարավոր մշակութային և հոգևոր կապը և հիշեցնում են մեզ, որ արվեստն ու մշակույթը դիվանագիտության իսկական կամուրջներն են:

Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ: Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից: Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ:

Մեր համագործակցությունը և ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների և տարբեր համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և Միջկառավարական հանձնաժողովի նիստերի միջոցով։

Մեր երկկողմանի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Մենք ողջունում ենք մեր պաշտպանության նախարարությունների միջև կայացած առաջին խորհրդակցությունները և համոզված ենք, որ ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը կարևոր քայլ է այս կենսական ոլորտում խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ:

Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները: Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին:

Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ:

Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։

  • Զբոսաշրջությունը համագործակցության կարևոր ոլորտ է, որը ոչ միայն տնտեսական օգուտներ է բերում, այլև նպաստում է շարժունակությանը և մարդկանց միջև շփումներին՝ խթանելով փոխըմբռնումը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ:
  • Կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում՝ համատեղելով հայկական ներուժն ու հնդկական փորձը։ 2024 թվականին Հայաստանը միացավ Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար։
  • Թվային փոխակերպման ոլորտում 2023 թվականին Հայաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ բնակչության մասշտաբով թվային լուծումների փոխանակման վերաբերյալ։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր ուղղություններով ընթացող քննարկումները վերածվում են գործնական համաձայնությունները և  մեր կառավարությունների և գործարար համայնքների համար նոր հնարավորությունների: Ականատես կլինեք հավելյալ փաստաթղթերի ստորագրմանը նախարար Ջայշանքարի հետ այսօրվա հանդիպումից հետո։

Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մենք երկուսս էլ հանձնառու ենք միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին՝ միաժամանակ կիսելով այն տեսակետը, որ ՄԱԿ-ի բարեփոխումն անհրաժեշտ է՝ ընդլայնման, աշխատանքային մեթոդների բարելավման և կանխարգելման ու վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդման միջոցով՝ բարձրացնելու զարգացող գլոբալ մարտահրավերների լուծման գործում արդյունավետությունը, ներկայացուցչականությունը և լեգիտիմությունը:

Մեր գործընկերության մարդասիրական ուղղությունը, որն ընդգրկում է կրթական և մշակութային ասպեկտներն, առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Մոտավորապես 3,000 հնդիկ ուսանող սովորում է Հայաստանում, հիմնականում բժշկական մասնագիտացումներով, և մենք ուսումնասիրում ենք ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և զարգացման հնարավորությունները:

Մենք հաջողությամբ զարգացրել ենք ակադեմիական համագործակցությունը հեղինակավոր վերլուծական կենտրոնների հետ՝ ներառյալ «Դիտորդ հետազոտական հիմնադրամը» (Observer Research Foundation), «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը (Vivekananda International Foundation) և «Ուսանաս» հիմնադրամը (Usanas Foundation): Այնպիսի հարթակներ, ինչպիսին է «Ռաիսինա երկխոսությունը», որտեղ Հայաստանը պարբերաբար և ընդլայնված կազմով մասնակցություն է ունենում, արժեքավոր հնարավորություններ են ընձեռում մեր գործընկերների հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար: Փոխադարձաբար, ԴՀՀ-ն (ORF), ինչպես նաև Հնդկաստանի պաշտոնյաներն ու փորձագիտական շրջանակներն, ակտիվորեն մասնակցել են մեր նախաձեռնությանն՝ անցյալ տարի մեկնարկած «Երևանյան երկխոսությանը»: Սրտանց հրավիրում եմ ձեզ միանալ և հետևել այս տարվա միջոցառմանը, որը նախատեսված է մայիսի 26-27-ին:

Տարածաշրջանային հարաբերություններ, Հայաստանի տեսլականը խաղաղության և գործընկերության վերաբերյալ

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում: Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում:

Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:

Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։

Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։

Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։

Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին  պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։

Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն:

Սիրելի՛ ընկերներ,

Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա ցանկանում եմ ընդգծել մեր բարեկամական և սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ 2023 թվականին մենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի՝ պաշտոնականացնելով այն, ինչ իրականում միշտ եղել է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում։ Իրանի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բնական շահերի վրա։

Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։

Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ։

Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»,- ասել է Միրզոյանը։

Դիտումների քանակ753
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն 18:0813 Օգս, 2026
  • Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի 17:5913 Օգս, 2026
  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան 17:5013 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:4313 Օգս, 2026
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 17:2913 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2113 Օգս, 2026
  • Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար 17:1613 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026
  • Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել․ ԱՍՀՆ խոսնակը հերքում է ծրագրի ձախողման մասին լուրը 11:4013 Օգս, 2026
  • Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Հարությունյան 11:3013 Օգս, 2026
  • Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան 11:2413 Օգս, 2026
  • COP17-ին կմասնակցեն 196 երկրի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից. ՇՄ նախարար 11:2213 Օգս, 2026
  • Քերոլայն Լևիթը հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից 11:1913 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0613 Օգս, 2026
  • 9 մարզպետ կվերանշանակվի 11:0113 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0013 Օգս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն 10:4813 Օգս, 2026
  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը 10:3813 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ 10:2213 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1713 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱԷԿ-ը պետք է փոխարինվի համարժեք հզորությամբ. Եղոյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը 10:0013 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում 09:5413 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը 09:4413 Օգս, 2026
  • Երևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով․ ՆԳՆ-ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:3013 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2113 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին 09:0313 Օգս, 2026
  • Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:5113 Օգս, 2026
  • Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան 08:3613 Օգս, 2026
  • Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:2013 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2026 00:4513 Օգս, 2026
  • Եթե կան լոլիկ արտադրողներ, որ դեռ չունեն մթերման պայմանագրեր, կարող են դիմել. փոխնախարար 00:1513 Օգս, 2026
  • «Նոյի երկիր»-ը՝ Շանսիի թանգարանում 00:1213 Օգս, 2026
  • ՔՊ պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց միանալ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին 23:5112 Օգս, 2026
  • Սփյուռքի հայերենի ուսուցիչները՝ ազգային ինքնության դեսպաններ 23:5112 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015