• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Կուբայի ճգնաժամին Այլ հայացք Կուբայի ճգնաժամին 15:12
Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ... 08:20
ՔՊ-ն հրապարակել է վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները ՔՊ-ն հրապարակել է վարչապետի... 08:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում
Քաղաքականություն
17:3410 Մար, 2025

Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Միրզոյանի ելույթը Հնդկաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում: 

«Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելու այս հնարավորության համար, այն ժամանակ, երբ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը։

Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև Բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ:

Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն:

Պատմականորեն մեր ժողովուրդները փոխկապակցված են եղել դեռևս մինչև ժամանակակից ազգային պետությունների ձևավորումը։ Արդի ժամանակաշրջանի մեկնարկին հայ վաճառականները Հնդկաստանում միջսահմանային առևտրի և մշակութային փոխանակումների առաջամարտիկներն էին: Ուշագրավ է, որ սահմանադրական գաղափարներն ընկած են մեր դարավոր բարեկամության հիմքում։ 1773 թվականին Հնդկաստանում հայ մտավորականները կազմեցին «Որոգայթ փառացը»՝ մեր առաջին սահմանադրությունը, իսկ 1794 թվականին Մադրասում հայ հոգևորականը հրատարակեց «Ազդարարը»՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականը։ Այս նախաձեռնությունները դարձան  մեր ժողովուրդների միջև լուսավորական գաղափարների փոխանակման յուրահատուկ կամուրջ։

Մշակութային ժառանգության և բազմազանության պահպանումը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր երկու ժողովուրդների համար: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերում պահպանված պատմական եկեղեցիներն ու հուշարձանները, կենդանի վկայություններ են հնդկական հողի վրա հայ համայնքների դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանումը Հնդկաստանի կառավարության հովանավորության ներքո ոչ միայն ընդգծում է մեր փոխադարձ հարգանքն, այլև օրինակ է հանդիսանում մեր ընդհանուր հանձնառության՝ պահպանելու մշակութային ինքնությունը հաջորդ սերունդների համար:

Ես նաև կցանկանայի ընդգծել Աջանտայի որմնանկարների յուրօրինակ վերարտադրությունները՝ կատարված հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից, ով անգնահատելի ներդրում է ունեցել հնագույն հնդկական արվեստը ժամանակակից աշխարհի համար վերահայտնաբերելու գործում: Ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս աշխատանքները ներկայացնում են մեր ժողովուրդների միջև դարավոր մշակութային և հոգևոր կապը և հիշեցնում են մեզ, որ արվեստն ու մշակույթը դիվանագիտության իսկական կամուրջներն են:

Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ: Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից: Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ:

Մեր համագործակցությունը և ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների և տարբեր համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և Միջկառավարական հանձնաժողովի նիստերի միջոցով։

Մեր երկկողմանի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Մենք ողջունում ենք մեր պաշտպանության նախարարությունների միջև կայացած առաջին խորհրդակցությունները և համոզված ենք, որ ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը կարևոր քայլ է այս կենսական ոլորտում խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ:

Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները: Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին:

Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ:

Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։

  • Զբոսաշրջությունը համագործակցության կարևոր ոլորտ է, որը ոչ միայն տնտեսական օգուտներ է բերում, այլև նպաստում է շարժունակությանը և մարդկանց միջև շփումներին՝ խթանելով փոխըմբռնումը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ:
  • Կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում՝ համատեղելով հայկական ներուժն ու հնդկական փորձը։ 2024 թվականին Հայաստանը միացավ Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար։
  • Թվային փոխակերպման ոլորտում 2023 թվականին Հայաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ բնակչության մասշտաբով թվային լուծումների փոխանակման վերաբերյալ։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր ուղղություններով ընթացող քննարկումները վերածվում են գործնական համաձայնությունները և  մեր կառավարությունների և գործարար համայնքների համար նոր հնարավորությունների: Ականատես կլինեք հավելյալ փաստաթղթերի ստորագրմանը նախարար Ջայշանքարի հետ այսօրվա հանդիպումից հետո։

Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մենք երկուսս էլ հանձնառու ենք միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին՝ միաժամանակ կիսելով այն տեսակետը, որ ՄԱԿ-ի բարեփոխումն անհրաժեշտ է՝ ընդլայնման, աշխատանքային մեթոդների բարելավման և կանխարգելման ու վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդման միջոցով՝ բարձրացնելու զարգացող գլոբալ մարտահրավերների լուծման գործում արդյունավետությունը, ներկայացուցչականությունը և լեգիտիմությունը:

Մեր գործընկերության մարդասիրական ուղղությունը, որն ընդգրկում է կրթական և մշակութային ասպեկտներն, առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Մոտավորապես 3,000 հնդիկ ուսանող սովորում է Հայաստանում, հիմնականում բժշկական մասնագիտացումներով, և մենք ուսումնասիրում ենք ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և զարգացման հնարավորությունները:

Մենք հաջողությամբ զարգացրել ենք ակադեմիական համագործակցությունը հեղինակավոր վերլուծական կենտրոնների հետ՝ ներառյալ «Դիտորդ հետազոտական հիմնադրամը» (Observer Research Foundation), «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը (Vivekananda International Foundation) և «Ուսանաս» հիմնադրամը (Usanas Foundation): Այնպիսի հարթակներ, ինչպիսին է «Ռաիսինա երկխոսությունը», որտեղ Հայաստանը պարբերաբար և ընդլայնված կազմով մասնակցություն է ունենում, արժեքավոր հնարավորություններ են ընձեռում մեր գործընկերների հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար: Փոխադարձաբար, ԴՀՀ-ն (ORF), ինչպես նաև Հնդկաստանի պաշտոնյաներն ու փորձագիտական շրջանակներն, ակտիվորեն մասնակցել են մեր նախաձեռնությանն՝ անցյալ տարի մեկնարկած «Երևանյան երկխոսությանը»: Սրտանց հրավիրում եմ ձեզ միանալ և հետևել այս տարվա միջոցառմանը, որը նախատեսված է մայիսի 26-27-ին:

Տարածաշրջանային հարաբերություններ, Հայաստանի տեսլականը խաղաղության և գործընկերության վերաբերյալ

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում: Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում:

Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:

Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։

Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։

Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։

Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին  պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։

Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն:

Սիրելի՛ ընկերներ,

Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա ցանկանում եմ ընդգծել մեր բարեկամական և սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ 2023 թվականին մենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի՝ պաշտոնականացնելով այն, ինչ իրականում միշտ եղել է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում։ Իրանի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բնական շահերի վրա։

Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։

Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ։

Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»,- ասել է Միրզոյանը։

Դիտումների քանակ723
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 15:5129 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1929 Մար, 2026
  • «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն 13:3129 Մար, 2026
  • Էրեբունիում ենք, վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:1629 Մար, 2026
  • Պետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներ 12:1629 Մար, 2026
  • Գնում ենք մետրո. Նիկոլ Փաշինյան 12:1229 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 11:3329 Մար, 2026
  • Վարչապետը մասնակցում է պատարագի Սուրբ Աննա եկեղեցում | ՈՒՂԻՂ 11:2229 Մար, 2026
  • Գնում ենք Սուրբ Աննա եկեղեցի. վարչապետ 10:5129 Մար, 2026
  • Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4429 Մար, 2026
  • Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում 10:2029 Մար, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3429 Մար, 2026
  • Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ 08:2929 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները 08:2029 Մար, 2026
  • ՔՊ-ն հրապարակել է վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները 08:0829 Մար, 2026
  • Հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուն. բացառիկ ցուցադրություն 00:4229 Մար, 2026
  • Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել․ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը 00:1829 Մար, 2026
  • Այգեձորցի դպրոցականների կտավները 23:5328 Մար, 2026
  • ՔՊ-ում քվեարկության արդյունքներ․ ովքե՞ր են առաջատար հնգյակում 23:3828 Մար, 2026
  • Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է 23:2228 Մար, 2026
  • ԵԽ-ում հայ ուսանողը 46 երկրի ՄԻՊ-ի առջև ներկայացրել է Հայաստանը 23:0328 Մար, 2026
  • Թատրոն և քաղաքականություն. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4028 Մար, 2026
  • Նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունը 22:2028 Մար, 2026
  • Որոշում կայացնողը ժողովուրդն է. Քաղաքացիական պայմանագրի հանդիպումները Երևանում 22:0928 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.03.2026 21:4528 Մար, 2026
  • Նախնական արդյունքները՝ 21:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունը 21:3628 Մար, 2026
  • Առատ ձյուն, ցածր տեսանելիություն և սաստիկ քամի․ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 21:3028 Մար, 2026
  • Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 21:1828 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Թալանը հետ բերելու շնորհիվ բյուջեի հավելյալ եկամուտը կազմել է 6.6 մլրդ դոլար. վարչապետ 21:0028 Մար, 2026
  • ԲՏՃՄ ճամբար՝ միայն աղջիկների համար 20:5128 Մար, 2026
  • «Գտի՛ր քո Իկիգայը». ճապոնական փիլիսոփայությունը՝ հայկական միջավայրում 20:3728 Մար, 2026
  • Սովորել, սովորեցնել, հետո էլի աճել. «Իմ քայլի» շահառուներին Լիկան հրուշակագործություն է սովորեցրել 20:2328 Մար, 2026
  • Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը 20:1428 Մար, 2026
  • Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում 20:0628 Մար, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում սկսվել է ինսուլինային գրիչների անվճար բաշխումը մինչև 40 տարեկաններին 19:5728 Մար, 2026
  • Արագածում ձյան ծածկույթի բարձրությունը հատել է 3 մետրը 19:4228 Մար, 2026
  • Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով. Վենս 19:2928 Մար, 2026
  • Փեզեշքիանը և Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել 19:1728 Մար, 2026
  • Զելենսկին ժամանել է Կատար. ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր 19:0228 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը Կատարի վարչապետի հետ հեռախոսազրույցում կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը 18:4228 Մար, 2026
  • Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում 18:3628 Մար, 2026
  • Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին 18:2328 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 18:1228 Մար, 2026
  • Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ստորագրվել է կանոնակարգը 18:0828 Մար, 2026
  • Հայտնաբերվել են ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը 17:5328 Մար, 2026
  • Իրանում պատերազմը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև. Քալըն 17:3228 Մար, 2026
  • ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ 17:2628 Մար, 2026
  • Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ 17:1828 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Չի բացառվում Ուկրաինայի համար նախատեսված զենքն օգտագործվի Իրանի դեմ. Մարկո Ռուբիո 17:0028 Մար, 2026
  • «Արարատցեմենտ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 261 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5828 Մար, 2026
  • Փեզեշքիանն ու Շարիֆը քննարկել են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերը 16:3728 Մար, 2026
  • Երջանիկ նորապսակների տեսնելով՝ երջանկացանք. Փաշինյան 16:2628 Մար, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ ԲՏԱ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 16:0628 Մար, 2026
  • Իրանը ոչնչացվում է. Թրամփ 15:5328 Մար, 2026
  • Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը 15:4028 Մար, 2026
  • Գրիգոր Խանջյան. «Տեղի հանճարը» 15:1828 Մար, 2026
  • Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի փոփոխությունը. ինչպես է հաշվարկվում 15:0628 Մար, 2026
  • Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել 15:0228 Մար, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր 14:5328 Մար, 2026
  • Երեք ամսում ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարի համար 11336 առցանց դիմում է ներկայացվել 14:3828 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն 14:2728 Մար, 2026
  • Դաղստանում հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղ է սկսվել. Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել 14:1628 Մար, 2026
  • «Բուշեր» ատոմակայանից տարհանվել է «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից 14:0628 Մար, 2026
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է 13:5228 Մար, 2026
  • Ու այսպես՝ բոլոր տեղերում. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 13:4528 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4128 Մար, 2026
  • Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կմեկնեն Իսլամաբադ՝ քննարկելու պատերազմի դադարեցումը 13:2128 Մար, 2026
  • Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողություններում. Ռուբիո 13:0828 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Հաջորդ փուլը լինելու է թոշակառուների լավ ապրելը. վարչապետ-քաղաքացի զրույցը 13:0028 Մար, 2026
  • Փորձնական ծրագիր` ուղղված հասարակագիտության և պատմության ուսուցիչների կարողությունների զարգացմանը 12:5228 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, հետևել շինաշխատանքներին 12:3728 Մար, 2026
  • Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոխվել է, և կայացվել մեղադրական վերդիկտ 12:2628 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1328 Մար, 2026
  • Վերազինված լաբորատորիաներ՝ հանրապետության դպրոցներում 12:0928 Մար, 2026
  • Հայաստանի կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված են վստահելի գործընկերային հարաբերություններ. ԲՏԱ նախարար 11:5828 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները 11:4628 Մար, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 407 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3128 Մար, 2026
  • Հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են 11:2028 Մար, 2026
  • Ուկրաինայի վրա ճնշումը չի հանգեցնի պատերազմի արագ ավարտին. Զելենսկի 11:1428 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» դասախոսությանը 11:0028 Մար, 2026
  • Այսօր էլ ենք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5128 Մար, 2026
  • Մինչ թեկնածուները «կոֆե կենտրոն» են անում, հանձնաժողովն աշխատում է. վարչապետ 10:2928 Մար, 2026
  • Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:0328 Մար, 2026
  • «Կոֆե կենտրոն»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:4828 Մար, 2026
  • 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին․ նրանք կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ 09:3328 Մար, 2026
  • Փարիզում Սուրեն Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշանն է հանձնվել 09:0428 Մար, 2026
  • Ընթանում է ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը 08:5628 Մար, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:4628 Մար, 2026
  • Վարչապետը 2 ժամ քաղաքացիների նամակներն է կարդացել, հետո մասնակցել թմբուկի դասի 08:1828 Մար, 2026
  • Օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել, բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել․ Փաշինյան 08:0628 Մար, 2026
  • Ակնկալվում է, որ շուրջ 4000 մարդ կժամանի. Հայաստանը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 01:2028 Մար, 2026
  • Իսրայելը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները 01:1728 Մար, 2026
  • Մինչ նոր հանդիպում․ Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն․ Պապիկյան 01:0928 Մար, 2026
  • Գյումրու անկարգությունների գործով նոր մեղադրյալներ կան 00:5728 Մար, 2026
  • Տեղումնառատ վտանգավոր իրավիճակ Լոռիում և Տավուշում. պատասխանատուներն աշխատում են 24/7 ռեժիմով 00:2128 Մար, 2026
  • Երևան-Կապան չվերթը կվերականգնվի. տոմսեր կարելի է գնել առցանց 00:1128 Մար, 2026
  • Պատերազմ-խաղաղության երկընտրանքը մեր քաղաքականությունից է կախված. ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրում 23:5727 Մար, 2026
  • «Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց 23:2827 Մար, 2026
  • ԱՄՆ օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ․ դեսպանություն 23:1627 Մար, 2026
  • ՀՀ դեսպանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում 23:0027 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015