Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի այն բուհերի ֆինանսավորումը, որոնք չեն կանխում ուսանողների բողոքի ակցիաները:
«Ցույցեր հրահրողները ձերբակալվելու են կամ ընդմիշտ ուղարկվելու են այն երկիր, որտեղից եկել են։ Ամերիկացի ուսանողները հեռացվելու կամ, կախված հանցագործությունից, ձերբակալվելու են»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Միացյալ Նահանգների մի շարք բուհերում արդեն տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են, ցուցարարները պահանջում են դադարեցնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները: Կոլումբիայի համալսարանն արդեն բախվել է ֆինանսավորման հետ կապված խնդիրների։
Սպիտակ տունը ստուգում է բուհի դաշնային դրամաշնորհները և պայմանագրերը՝ մեղադրելով կրթական հաստատությանը հակասեմիտիզմի դրսևորումները չկանխելու համար:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։