Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարը նկատել է, որ այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի համար, Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար:
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին Հայաստանի տարածք մուտք գործելու և դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է: Վարչապետը նշել է, որ այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: