«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում»,- հայտարարել է Վարչապետը՝ ելույթ ունենալով Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։