• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:5303 Մար, 2025

Մեր խնդիրն է՝ ՀՀ շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է և թերևս պետությունը հաջողակ է այնքանով, որքանով կարողանում է առաջին հերթին հենց դիվանագիտության միջոցով ապահովել սեփական արտաքին անվտանգությունը և բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին աշխարհում։

«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և Հայաստանի Հանրապետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում: Բայց պիտի ևս մեկ անգամ ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և ասելիքի հաջողությունը»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ հենց արտաքին միջավայրի ընկալումներից և ճանաչումից պիտի կախված լինի, թե մենք ինչը և ինչպես ենք ներկայացնում, կամ ինչպես ենք ներկայացնում և ներկայանում որպես անկախ պետություն, որովհետև այդ ճանաչողության տարբեր մակարդակները կարող են փոխել նաև մեր ասելիքի և դիրքավորման մասին մեր պատկերացումները։

«Շատ պարզ բան. մենք պետք է համոզված լինենք, թե այն, ինչ ճիշտ և արդար ենք համարում, ինչքանով են ճիշտ և արդար համարում արտաքին միջավայրում, որովհետև եթե այս ճանաչողությունը չունենանք, շատ հաճախ զարմացած հայացքների կհանդիպենք և զարմացած հայացքներ կունենանք պարզ իրողություններ և պարզ ճշմարտություններ չհասկանալու փոխադարձ զգացողությունների մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով վերջերս իր կողմից բարձրաձայնված թեզին, ըստ որի՝ ժամանակակից աշխարհը շարունակում է հիմնականում անծանոթ վայր և միջավայր մնալ մեզ համար:

Սա, ըստ վարչապետի, եթե առաջին հայացքից այդքան էլ ակնհայտ չի թվում գլոբալ աշխարհի վերաբերյալ, այս թեզն առավել հասկանալի և պարզ կլինի, երբ մենք փորձենք այն փորձարկել առանձին երկրների, առանձին տարածաշրջանների, առանձին հարաբերությունների դիտանկյունից՝ փորձելով այս դիտանկյունից նայել և հասկանալ, թե ինչքանով ենք լավ ճանաչում աշխարհը, այդ աշխարհի առանձին երկրներ, այդ երկրների առանձին հարաբերություններ և այլն:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս առումով ինչքան աշխարհն է շարունակում մեզ համար մնալ անծանոթ վայր, այնքան էլ մենք ենք աշխարհի համար շարունակում մնալ անծանոթ տեղ, անծանոթ պետություն, անծանոթ միջավայր:

«Եվ սա պետք է խոստովանենք միմյանց, հակառակ դեպքում չենք կարող առաջընթաց ունենալ, նաև պետք է որոշակի լուծումներ փնտրենք և գտնենք: Այս առումով, իհարկե, շատ կարևոր է Արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ծառայության կարողությունների հզորացումը և շարունակական զարգացումը: Իհարկե, համաշխարհային ծավալի առումով թերևս շատ մեծ բան չենք արել, բայց ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին ենթակառուցվածքների զարգացման խնդիր ենք լուծել: Կարող է պարզ բան թվալ, բայց օրինակ վերջերս այցելեցինք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության նոր շենք, որը ֆիզիկական ենթակառուցվածք է, Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածք, բայց նաև այս նրբություններն էլ դիվանագիտության մեջ շատ կարևոր են: Երբ ես ասում եմ մեզ չեն ճանաչում և մենք էլ չենք ճանաչում, այդ թվում՝ նման ատրիբուտներով են երկրները իրար ճանաչում և գուցե ինչ-որ առումով վերաբերմունք արտահայտում: Շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների որոշակի հարմարավետություն ստեղծել: Ուրախությամբ եմ արձանագրում, որ Ֆրանսիայում դեսպանատան նոր շենք ունենք: Իհարկե, այս հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում, որպեսզի մեր արտաքին հարաբերությունների և դիվանագիտական ծառայության ֆիզիկական ենթակառուցվածքները հնարավորինս պատշաճ մակարդակում լինեն և դրա շարունակական զարգացումն ապահովվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Կառավարությունը փորձում է նաև նյութական երաշխիքների համակարգ ստեղծել դիվանագետների համար։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ նախորդող շրջանը շատ ակտիվ դիվանագիտական տարի է եղել.

«Մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, որոնք նախկինում չենք ունեցել, մենք զարգացնում և ճշգրտում ենք մեր նախկինում ունեցած հարաբերությունները, և սա պետք է դիտարկել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում: Այդ բալանսավորումների առանցքային պատճառը Հայաստանի Հանրապետության հավասարակշիռ վիճակը պահելու նպատակն ունի։ Այսինքն, մեր խնդիրն է՝ արտաքին հարաբերությունների հավասարակշռության միջոցով Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում: Ճանաչողության առումով պիտի վերադառնամ այն թեզին, որն առաջարկել ենք, նաև պետք է շատ ճշգրիտ լինենք Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկում արտահայտությունը մեկնաբանելու տեսակետից: Ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունը և ըմբռնումը ցույց է տալիս, որ պետական շահեր ասելով առաջին հերթին պետք է հասկանալ երկրի տնտեսական զարգացումը, որովհետև երբ արտաքին քաղաքականության նրբությունների, միջազգային հարաբերությունների գործելակարգերի, գործելակերպերի և մեխանիզմների մեջ խորանում ես՝ հասկանում ես, որ ամեն ինչի առանցքում տնտեսությունն է և տնտեսության զարգացումը, որովհետև չի կարող լինել այդպիսի իրավիճակ, երբ տնտեսական հարաբերությունները բնականոն վիճակում չլինեն, զարգացման վիճակում չլինեն ու երկիրը և դիվանագիտությունը լինեն զարգացման վիճակում»,- շեշտել է երկրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ մեր բառապաշարում լեզվամտածողությունն էլ էական նշանակություն ունի, օրինակ, միջազգային դիվանագիտության մեջ ամենաշատ օգտագործվող բառերից մեկը deal բառն է, որը թարգմանաբար նշանակում է գործարք:

«Մենք արտաքին հարաբերությունները միշտ չէ և ամեն տեղ չէ, որ գործարքի տրամաբանությամբ ենք դիտարկում, ընդհակառակը, գործարք բառը մեզանում ինչ-որ բացասական բանի, համատեքստ կամ ենթատեքստ ունի, մինչդեռ հենց միջազգային հարաբերությունների առաջնային նպատակը գործարքներ կնքելն է բառիս բուն և բառիս փոխաբերական իմաստով։ Բառիս բուն, որ միջազգային հարաբերությունների արդյունքը բազմաթիվ, ինչքան հնարավոր է շատ պայմանագրերն են, բայց մյուս կողմից նաև ոչ պայմանագրային գործարքներ կան, բանավոր պայմանավորվածություններ, ջենտլմենական պայմանավորվածություններ, միջպետական պայմանավորվածություններ, և այս առումով իրականում մեր արտաքին քաղաքականության և արտաքին գործերի արդյունավետությունը գնահատելու համար մենք պետք է այստեղ էլ փորձենք թվային արտահայտություններ ունենալ, օրինակ, նախորդող շրջանում քանի գործարք ենք կնքել, քանի պայմանագիր ենք կնքել, քանի փաստաթուղթ ենք կնքել և դրանք ի՞նչ բովանդակություն են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքականության ամենատարբեր ոլորտներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ սա շատ կարևոր մոտեցում է, մենք մեր գործունեության արդյունքներն ամենուր պետք է կարողանանք արտահայտել թվերով։ Ընդ որում, երկրի ղեկավարի խոսքով, եթե հնարավոր լինի դա արտահայտել ֆինանսական թվերով, շատ ավելի լավ կլինի, հասկանալով, որ միշտ չէ և ամեն տեղ չէ, որ դա հնարավոր է, բայց մյուս կողմից նաև փորձը ցույց է տալիս, որ այն գործունեությունը, որը հնարավոր չի լինում արտահայտել թվերով, շարունակում է մնալ տեսական՝ շատ կոնկրետ գործնական արդյունքներ չբերելով։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

«Բայց նաև մյուս կողմից պետք է հասկանանք և ի սկզբանե էլ գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ։ Կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը. եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, և հետևաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը և դա անենք հենց իմ նշած բանաձևերի արդյունքում՝ աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները և սպառնալիքներն ավելի լավ և ավելի խորը ճանաչելու միջոցով: Ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով, ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով և շատ կարևոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական, որովհետև դիվանագիտության մեջ, իհարկե, ճկունությունը շատ կարևոր է, բայց նաև պետք է դա նույնպես ճիշտ հավասարակշռության մեջ լինի հետևողականության հետ»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ ճկունությունը պետք է նաև ավելի արդյունավետ դառնա աշխարհը, մեր միջավայրը, տարածաշրջանը, հարաբերություններն ավելի լավ ճանաչելու, միջազգային իրադրությունն ավելի օպերատիվ և ամբողջական, ավելի խորը գնահատելու մեջ:

«Շատ կարևոր է իրադրության գնահատումը, որովհետև ոչ մի բան տվյալ պահից, տվյալ իրավիճակից կտրված գոյություն չունի։ Ամեն ինչ, որ քննարկվում է այսօր, առաջին հերթին կապված է այսօրվա համատեքստի հետ: Իհարկե, ցանկացած բան, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, ունի պատմական համատեքստ, և ունի նաև ապագայի համատեքստը: Այստեղ էլ է պետք, որ ճիշտ բալանսներ ձևավորվեն, ընդ որում՝ ճիշտ բալանս չի նշանակում ամեն ինչից հավասար չափով, որովհետև դա կախված է, թե որտեղ է հենման կետը, որովհետև այսօրն է այդ հենման կետը, որովհետև այդ հենման կետում մի դեպքում կարող է ճիշտ բալանսը լինել, հավասարակշռությունը պահվել այդ թևերից որևէ մեկի գերակշռման պայմաններում: Հույս ունեմ՝ այս միտքը շատ բարդ չհնչեց, որովհետև ցանկացած հավասարակշռություն կախված է նրանից, թե հենման կետը որտեղ է, իսկ հենման կետն այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները, այսօրվա սպառնալիքները և անհրաժեշտությունները»,- նշել է վարչապետը։

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնագիտական օրվա առիթով և շեշտել, որ մեր երկրում դիվանագիտական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից շարունակաբար զարգացել է և այսօր էլ զարգանում է: Վարչապետի խոսքով՝ այդ զարգացման համար կարևոր է վերադառնալ ռեֆլեքսիայի:

«Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ, այդ հարցերը բնականաբար ինչքան հաճելի են, այնքան անօգուտ են, այդ հարցերը ինչքան տհաճ են, այնքան օգտակար են, որովհետև հաճելի հարցեր տալու համար մեծ խիզախություն կամ մեծ ջանք չի պահանջվում, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ տհաճ հարցեր տալ, և մենք դա անում ենք ու ճիշտ ենք անում, որ այդպես անում ենք»,- ասել է երկրի ղեկավարը և շնորհակալություն հայտնել դիվանագետներին կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար։

Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում մի շարք դիվանագետներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստացել են դիվանագետի վկայականներ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի խումբ դիվանագետների պարգևատրել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալով:

Դիտումների քանակ55
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015