Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է մեր երկրում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառմանը: Գրիգորյանը նշել է՝ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական Միության առաքելության աշխատանքը, որը կայունության գործոն է և խորհրդանշում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ներդրում ունենալու Եվրամիության հանձնառությունը՝ 2 տարում 4.600 պարեկային շրջայց:
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ անդրադարձել է Ադրբեջանից իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, ընդգծել՝ իրենք ոչ լրտես են, ոչ էլ գաղտնի հետախուզական ստորաբաժանում և հավելել․
«Մենք նայում ենք, թե ինչ է անում երկու կողմը, լուսանկարում ենք և ներառում Բրյուսել ուղարկվող զեկույցներում»:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։