Փետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները և դրանց իրականացման ընթացքը։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։