ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շրջանակում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները։
«Դա հիմա տեղի չի ունենա»,- ասել է նա Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատժամիջոցների թուլացումը կարո՞ղ է քննարկվել Ուկրաինայի հարցով բանակցություններում։
Թրամփը բացատրել է, որ նախատեսում է պատժամիջոցների վերացման հարցը դիտարկել ուկրաինական խնդրի լուծումից հետո։ «Ես ուզում եմ նախ տեսնել, թե արդյոք մենք կարո՞ղ ենք համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը ստիպված կլինի գնալ զիջումների՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։
«Այո, նա ստիպված կլինի դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա՞ արդյոք զիջումների։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք համաձայնության, որը ցանկալի կլինի երկու կողմի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա վստահեցրել է, որ կփորձի ապահովել, որ համաձայնագիրը «լավ լինի Ուկրաինայի համար»։
Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Թրամփը ասել է, որ նա «խելացի, խորամանկ մարդ է»։