ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարները։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը՝ Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նշել է, որ Ֆիդանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ շատ օգտակար էր։