Միքայել Մինասյանին պատկանող, նրան առնչվող քրգործի 76 դրվագներից մեկով անցնող Կապ-ռեկո ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայցի հիման վրա սնանկ է ճանաչվել: Ըստ գործի նյութերի՝ վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունը, պայմանագիր ունենալով կոմբինատի հետ, ստացել է շահույթ, սակայն վառելիք չի մատակարարել: Մինասյանին առնչվող 76 դրվագներից մեկով որպես վնասի հատուցում պետությանն է վերադարձվել «Ռադիո» ընկերությունը: Ռազմավարական նշանակության ռադիոկայանը ժամանակին մասնավորեցվել է կես գնով: Գործարքն իրականացնելու համար նույնիսկ նախագահականի միջոցով տնօրեն է փոխվել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: