ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ հետևել ձմռան երթևեկության կանոններին:
-
Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
-
Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
-
Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
-
Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ:
-
Առաջին հերթին չպետք է խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
-
Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
-
Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:
-
Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։