2022-24 թվականներին հանցավոր կազմակերպությունը կեղծ լիազորագրերի հիման վրա Երևանում 16 բնակարան է հափշտակել: Թիրախում եղել են հիմնականում Փոքր Կենտրոնի չբնակեցված բնակարանները: Խմբի անդամները բնակարանների դռները վարպետների օգնությամբ բացել են, փականները փոխել: Հանցավոր խմբի 20 անդամից 9-ը հետախուզվում են: 2-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Իրավապահները փորձում են պարզել նաև նոտարների կապը հանցավոր կազմակերպության հետ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան