Գյումրիում ևս տրանսպորտային բարեփոխումներ են մեկնարկել, թեև բնակիչներին դրանք դեռ չեն գոհացնում: Մարդիկ դժգոհում են կանգառներում երկար սպասելուց, երեկոյան տրանսպորտի բացակայությունից: Քաղաքապետի պաշտոնակատարը խնդիրների լուծումը տեսնում է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ նոր ավտոբուսներ ձեռք բերելու մեջ: Առաջիկայում հավանաբար ցանցը կհամալրեն նաև դեռևս նախորդ տարի նվեր ստացած էկոավտոբուսները: Իսկ ուղետոմսի գնի փոփոխություն չի սպասվում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: