Շվեդիան կքննարկի Ուկրաինայում հետպատերազմական փուլում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը՝ հայտարարել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հավելելով, որ մինչև նման որոշումը նախևառաջ բանակցությունները պետք է առաջընթաց գրանցեն: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Շտեներգարդը էլ նշել է, որ պետք է հասնել արդար և կայուն խաղաղության, ինչի պայմաններում կհարգվի միջազգային իրավունքը: «Երբ խաղաղություն հաստատենք, պետք է ապահովենք, որ այն հնարավոր լինի պահպանել. մեր կառավարությունը ոչինչ չի բացառում»,- հավելել է նա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է հայտարարել, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության համար։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: