Փետրվարի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» հարցին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում և նպատակ ունի խթանել անդրսահմանային համագործակցությունը սևծովյան երկրների միջև: Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, գիտական հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը:
Մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Մոլդովան. Հայաստանի մասնակցությունը կլինի բնաիրային հատկացումների տեսքով, ինչը պետության համար ֆինանսական պարտավորություններ չի ենթադրում։