Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նորից հայտարարություն է հրապարակել, նշել, որ աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 տոկոսով։ Կոմբինատի տնօրինությունը խոստանում է, որ նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառվի արտադրության վերականգնման պահից մեկ ամսում։ Կոմբինատը պարտավորվում է նաև բարելավել աշխատանքային պայմանները և կոչ է անում աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։