Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին, նշել, որ այն ազդելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքման վրա:
Ըստ նախարարի՝ կառավարության համար նախընտրելի կլինի, եթե գործարանը հնարավորինս շուտ սկսի աշխատանքները: Գևորգ Պապոյանն ասել է նաև, որ, այնուամենայնիվ, գործադուլի պատճառները կառավարության գործունեության տիրույթում չեն, այլ կոմբինատի ղեկավարության, աշխատակիցների և արհմիության տիրույթում:
«Մեզ պետք է, որ կոմբինատը օր առաջ աշխատի, որովհետև կոմբինատի չաշխատելը բազմաթիվ ռիսկերով է հղի, այդ թվում, ես արդեն նշեցի որպես էկոնոմիկայի նախարար, տնտեսական ցուցանիշներ, արտահանում, արտադրություն (դրանք բնականաբար կտուժեն, տնտեսական առումով էլ, սոցիալական առումով էլ են խնդիրներ առաջանալու՝ մարդիկ աշխատավարձ չեն ստանալու, և էսպես շարունակ), հարկային մուտքեր, որովհետև դա հետո էլ ազդելու է մյուս այլ պրոցեսների վրա»,- ասել է Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: