Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
2 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 2 միավոր։
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։