Երևանի բնակիչներից մեկը Մալաթիա-Սեբաստիա համայնքում արջեր է պահում: Արջերից երկուսը Երևան են բերվել Արմավիրի կենդանաբուսաբանական այգուց:
Բնակիչը ցանկություն չունի հրաժարվել արջերից, մինչդեռ օրենքը խնդիր է տեսնում:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի վերաբերյալ: Գործը նախաքննության փուլում է:
Ի դեպ, Հայաստանում ավելի քան 30 արջ գտնվում է անհատների կամ մասնավոր կառույցների մոտ:
Փորձագետներն ասում են, որ անազատության մեջ գտնվող արջերը գոնե պետք է ապրեն իրենց կենսամիջավայրին մոտ պայմաններում, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինեն վերադառնալ վայրի բնություն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան