• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Որպես կանոն՝ ես ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Նիկոլ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
Քաղաքականություն
08:4328 Դեկ, 2024

Որպես կանոն՝ ես ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Նիկոլ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս մեկ հատված է հրապարակել իր «Բանտային օրագրից»։ 

«Բանտային օրագիր․ երկուսից երկու

18-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Այս տարվա կարկտաշունչ եղանակը չի շրջանցում անգամ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերը։ Չեք հավատա, բայց բանտային իմ խցում կարկուտի տակ ընկա։ Պառկած էի հարմարավետ նառիս ու ականջակալներով երաժշտություն էի լսում։ Մեկ էլ՝ հարված, էլի հարված՝ ուղիղ գլխիս։ Տեղիցս վեր թռա՝ տեսնեմ կարկուտ է ներս լցվում կրկնակի ճաղապատ պատուհանից։ Սա՝ այն դեպքում, երբ մեր ռեշից երկնքի 40x40 սմ չափերի մի կտոր է միայն երևում։ Երբեմն նույնիսկ դժվար է լինում որոշել՝ ամպամա՞ծ է երկինքը, թե՞ պարզկա։ Չնայած սրան, ահա այսպիսի միջադեպ տեղի ունեցավ։ Հետաքրքիրն այն է, որ ազատության մեջ երբեք կարկուտի տակ չեմ ընկել և հաստատաբար՝ չէի էլ ընկնի։ Ո՞վ կմտածեր, որ կարկուտի տակ ընկնելու լավագույն տեղը ԿԳԲ-ի պադվալն է։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, բացի կարկուտի տակ ընկնելուց, այլ սովորություն էլ եմ ձեռք բերել։ Խոսքը նարդի խաղալու մասին է։ Ազատության մեջ նարդի խաղալ երբեք չեմ սիրել. այդ խաղն ինձ անհետաքրքիր է թվացել։ Մեր երկտեղանոց խցում հայտնվելու հենց առաջին օրը նկատեցի, որ գրապահարանի գլխին նարդի կա դրված։ Ու քանի որ առաջին օրերին ոչ հեռուստացույց ունեինք, ոչ էլ՝ գիրք, խցակիցս ասաց, որ կարող ենք նարդի խաղալ։ Հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ չեմ խաղում այդ խաղից։ Բայց հետո, չեմ էլ հիշում ինչպես՝ համաձայնեցի։ Այդ օրվանից՝ ամեն օր մեր խցում նարդիական կրքեր են բորբոքվում։ Բանը հասնում է նրան, որ մեր բուռն արձագանքները գրավում են վերակացուների ուշադրությունը, և երբ նրանք բացում են «վալչոկը»՝ հետաքրքրվելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է, որպես կանոն՝ կամ ես եմ մեղադրում խցակցիս՝ զառ բռնելու մեջ, կամ ինքը՝ ինձ։ Նայած՝ տվյալ պահին ում է ժպտում հաջողությունը, և ով է խելագարվել զառի անարդարությունից։

Մի անգամ, սակայն, ես ինքս ամաչեցի իմ բերած զառերից և ինձ մեղավոր էի զգում խցակցիս առաջ։ Հա, ասեմ, որ առայժմ միայն կարճ նարդի ենք խաղում, և ահա հերթական օյինի վերջում ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ես պետք է մարս լինեմ կամ առնվազն՝ տանուլ տամ օյինը։ Մրցակիցս փակել էր իր դաշտի բոլոր տները, բոլոր քարերը ներս էր լցրել և սկսել էր «դուրս գալ»։ Իսկ ես երկու գյալա ունեի։ Եվ ահա՝ մրցակիցս այնպիսի զառ բերեց, որ պիտի բացեր 6-ի տունը՝ շեշխանեն։ Այստեղ եղած քարերից մեկը հանեց, մյուսը՝ ծալեց։ Այդ պահից պրոցեսները զարգացան այնպես, որ ես անմիջապես թղթի վրա արձանագրեցի տեղի ունեցածը՝ որևէ դետալ չմոռանալու և չշփոթելու համար։

Գրեթե համոզված եմ, որ ընթերցողը չի հավատալու, բայց լրագրողական պարտքս պարտադրում է, որ ամեն ինչ ներկայացնեմ վերին աստիճանի ճշգրիտ։ Ահա, ուրեմն՝ երբ խցակից-մրցակիցս բացեց 6-ի տունը, միանգամից 6x6, այսինքն՝ դուշեշ բերեցի. այդպիսով, իմ երկու գյալաները ոչ միայն խաղ վերադարձան, այլև բավականաչափ առաջ գնացին։ Բայց սա ամենը չէ. հետագայում իրար ետևից բերեցի հետևյալ զառերը. 5x5՝ դուբեշ, 5x5՝ դուբեշ, 6x6՝ դուշեշ, 3x3՝ զույգսե, 2x2՝ դուբարա, 4x4՝ դորդջհար, 4x2՝ ջհարուդու՝ որպես տրամաբանական ավարտ։ Այսպես՝ օյինն ավարտեցի իմ օգտին, բայց զառի պարգևած այս հրավառությունից երկար ժամանակ ոչ ես էի ուշքի գալիս, ոչ մրցակիցս։ Եվ խոստովանեմ՝ եթե որևէ մեկը ինձ պատմեր, որ նման բան է տեղի ունեցել, և ինքը դա սեփական աչքերով է տեսել՝ չէի հավատա։

Գիտեմ, որ շատերն իմ պատմածն էլ են նարդիական փչոցի համարելու. միակ հույսս այն է, որ ԱԱԾ գաղտնի տեսախցիկները արձանագրել են այդ պատմական օյինը, և երբևէ հնարավորություն կունենամ ապացուցել, որ պատմածս լրիվ ճշմարտություն է։ Ու չնայած, ինչպես խցակիցս է ասում՝ «զառս երգում է», մեր սկզբունքային հակամարտության մեջ ես մինչ օրս հետապնդողի դերում եմ։

Պատկերացրեք՝ մրցակցությունը ինչ սկզբունքային բնույթ է ստացել, որ հաշիվները արձանագրում ենք թղթի վրա։ Այս պահի մրցաշարային վիճակը հետևյալն է. 26 թայլա մրցակիցս է հաղթել, 22 թայլա՝ ես։ Օյինների հաշվարկով, մրցակցիս առավելությունը ավելի մեծ է, բայց արձանագրված հաշիվը ինձ համար մեծ հաջողություն է, որովհետև խցակիցս առնվազն 30 տարվա նարդի խաղալու ստաժ ունի, իսկ ես գործնականում նոր եմ սկսում խաղալ։

Հիմա նայում եմ մեր ընդհանուր հաշվին և զարմանում, որովհետև ազատության մեջ գտնվելու ավելի քան 30 տարվա ընթացքում երևի թե 20 թայլա կարճ նարդի չեմ խաղացել։ Արդարությունը ստիպում է խոստովանել, սակայն, որ սկզբնական շրջանում տեսնելով, որ թույլ խաղացող եմ՝ խցակիցս որոշեց լրջորեն զբաղվել իմ որակավորման բարձրացմամբ, և հիմա խոստովանում է, որ չափազանց ընդունակ աշակերտ եմ։ Էն էլ ասեմ, որ մեր նարդու մեջ ինտրիգ մտավ, և հաշիվները որոշեցինք արձանագրել, երբ սկսեցի դիմադրություն ցույց տալ և նույնիսկ՝ հաղթել։ Հիմա մրցակցիս համար գերնպատակ է ոչ միայն ուղղակի ինձ հաղթելը (ինքը սա համարում է ինքնին հասկանալի մի բան) այլ 0-ով հաղթելը։ Երբեմն նույնիսկ խաղից առաջ պայման է դնում. եթե հաղթի 6-0 հաշվով, նախկինում արձանագրված որևէ հաշիվ, որ ստվերում է նարդու վարպետի նրա համարումը, ջնջում ենք մրցաշարային մեր հաշվապահությունից։

Որպես կանոն, ես ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար։ Այսպիսի թայլաների ընթացքում մեր խցի մթնոլորտը թեժանում է անհնարինության չափ, և երբեմն թվում է՝ պողպատե կրկնակի ճաղավանդակը կհալվի թեժացած այդ խաղից։ Որևէ հաշիվ, սակայն, մինչև օրս չի ջնջվել, որովհետև սկզբունքային այդ թայլաները ավարտվել են ոչ 0-ական հաշվով։ 0-ական հաշիվներ, այնուամենայնիվ, արձանագրվել են, բայց դրանք խաղացվել են առանց նախապայմանի։ Մրցակցիս հաջողվել է 7 անգամ 0-ով հաղթել ինձ, 4 անգամ էլ ես եմ հաղթել 0-ով։ Ինձ ոչ մի անգամ չի հաջողվել 6-0 հաշվով հաղթել, բայց մի անգամ պարտվել եմ այդ հաշվով։

Կարճ ասած՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակամարտությունը առաջիկայում մարելու ոչ մի տարբերակ չունի և ընդհակառակը՝ թեժանալու է գնալով։ Այս է պատճառը, որ պայքարը ընթանում է ոչ միայն բուն նարդիի ընթացքում, այլև դրանից առաջ և հետո։ Մեզնից յուրաքանչյուրը փորձում է հակառակորդին մարտահրավեր նետել իրեն ամենահարմար պահին, երբ առավելագույնս տրամադրված է խաղի։ Բուն խաղի ընթացքում մենք հաճոյախոսություններ ենք շռայլում զառի հասցեին, իսկ երբ նրա կողմից համարժեք վերաբերմունքի չենք արժանանում՝ շան լափ ենք թափում ուխտադրուժ զառի գլխին։

Սկզբնական շրջանում խցակիցս ինձ հաճախ էր հուշում, թե ինչ է պետք խաղալ, և ես միանշանակ վստահում էի նրա հորդորներին։ Այժմ ավելի քչախոս է դարձել և երբ ինչ-որ տարբերակ է հուշում, ես չեմ կորցնում զգոնությունս. չլինի՞ որևէ դավադրություն կա այդ առաջարկի տակ։ Իջևանցի ընկերներիցս մեկը մի այսպիսի հայտնի պատմություն ունի. մի երրորդ ընկերոջ հետ նարդի խաղալիս է լինում և նրան անընդհատ հուշում է, թե ինչ է պետք խաղալ։ Ի վերջո՝ հերթական «օգնությանը» ի պատասխան՝ հակառակորդը նկատում է. «Բայց եթե այդպես խաղամ՝ մարս կլինեմ»։ «Բա իմ ուզածն էլ դա է...»,– առանց որևէ բան թաքցնելու՝ խոստովանում է ընկերս։ Բայց նրա հակառակորդն էլ ազնիվ տղա է լինում. խաղում է ընկերոջս առաջարկած տարբերակը և մարս լինում։

Ահա այսպիսի պատմություններ են լինում նարդու մրցավեճերի ժամանակ, և նարդին, թերևս, միակ խաղն է, որ չրխկթրխկոցի, կատակի, լեզվակռվի տակ ստրատեգիական լուրջ պայքար է պարունակում։ Բայց դե՝ այնպես չէ, որ ամբողջ օրը նարդի ենք խաղում. սա անում ենք գրել-կարդալու արանքում։

Չնայած, մեր մեջ ասած, ընդհատակում ավելի շատ ժամանակ էի տրամադրում ընթերցանությանը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ավելի շատ տրամադրում եմ գրելուն կամ՝ գրելիքը պլանավորում։ Ազատության մեջ նույնիսկ՝ հետաքրքիր բան գրելը որոշակի դժվարության հետ է կապված, իսկ բանտում՝ առավելևս։ Չնայած՝ այս պահի դրությամբ, ամեն ինչ ընթանում է այնպես, որ գրելիքի պակասություն չեմ ունենալու։ Բայց դա, անկեղծ ասած, կախված է ոչ թե իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարից, այլ ընթերցողի հետ և ընթերցողի կողքին լինելու ցանկությունից, իսկ իմ այդ ցանկությունը, չեմ կարծում, թե երբևէ մարի։ Երբեմն ասում են, թե ամեն օր գրելը կարող է սպառել։ Իմ փորձը, սակայն, բոլորովին ուրիշ բան է ցույց տալիս. արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու՝ թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում։ Եվ հետո, որևէ մեկը ուսուցչին սպառում չի կանխատեսում, չնայած նա ամեն օր աշխատանքի է գնում և դասարան է մտնում ամեն օր։ Այնպես որ՝ գործ ա, անում ենք, էլի։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլխի ստեղծումը մի քանի անգամ ընդհատվեց նարդու թայլաներով։ Մենք հույս ունեինք, որ այնպիսի հաշիվներ կամ իրադարձություններ կարձանագրվեն, որ արժանի կլինեն՝ այս հոդվածում հիշատակվելու։ Թայլաները, սակայն, ընթացան փոփոխակի հաջողությամբ, և այդ ընթացքում ոչ մի արժանահիշատակ իրադարձություն կամ հաշիվ չարձանագրվեց։ Նկատի ունեմ՝ մրցաշարային վիճակում ոչ մի էական փոփոխություն չկա»,- գրել է նա։

Դիտումների քանակ889
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015