Երևանում ընթացող երկօրյա գլոբալ ֆորումը կրում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագիրը: Այն մեր երկրում է միավորել միջազգային գործընկերներին:
Պառակտման, անվստահության և բռնության երանգներով պատված այս աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռևս ուղեկցում է մեզ, իր ուղերձում նկատել էՄԱԿ գլխավոր քարտուղարը, կոչ արել երկրներին միջազգային նորմին համահունչ պատասխանատվության ենթարկելով ոճրագործներին:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավով է նշել, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: