• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչո՞ւ է թանկացել բենզինը․ էներգակիրների շուկայի վիճակն ու տնտեսական ռիսկերը Ինչո՞ւ է թանկացել բենզինը․... 20:00
Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում. «Հարևաններ» Էրդողանը կարող է կրկին... 19:56
Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Հասարակություն
17:1816 Նմբ, 2024

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ կարևորել հենց ուսանողների հետ հանդիպման հնարավորությունների ընդլայնումը. «‎Մենք միասին պետք է ավելի շատ ու անկեղծ խոսենք նախևառաջ այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք: Առաջընթացի հնարավորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք բաց ենք խնդիրների ու երկխոսության առաջ»‎:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ համակարգում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց մասին Տնտեսագիտական համալսարանը ևս սկսել է խոսել՝ իր հետազոտական ծրագրերով և ուսումնասիրություններով՝ վեր հանելով տարբեր խնդիրներ: «Այն աշխատանքը, որ տարվում է այս համալսարանում, մեզ համար ևս շատ կարևոր է: Առաջին հերթին խոսքը, իհարկե, տնտեսագիտական վերլուծությունների մասին է: Կրթությունը հանրային բարիք է, և կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ եթե տվյալ համայնքում կամ բնակավայրերում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 3%-ից ցածր է, հանցավորության, սոցիալական տարաբնույթ խնդիրների շատ մեծ աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության առկայությունը հանրային գրագիտության ու վարքականոնի ձևավորման մի խողովակ է, որն արդեն իսկ արժեքավոր է: Բացի այդ՝ մասնագիտական կրթության համակարգը ևս մեկ կարևոր գործառույթ ունի՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում, և որոնց կարիքն ունի հասարակությունը: Տնտեսագիտական վերլուծությունն այս առումով շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում, իսկ մենք այդ վերլուծությունները պետք է շատ ավելի արդյունավետ օգտագործենք քաղաքականությունների մշակման և դրանց հետագա իրականացման ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել բուհերում հետազոտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լավագույնս հասկանալ, թե որքանով ենք կարողանում արդյունավետ արձագանքել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: Մատնանշելով բարձրագույն կրթության ոլորտում ձևավորված դրական ավանդույթները՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև համակարգի խնդիրներին: Այս համատեքստում նախարարը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված են շատ կոնկրետ թիրախներ բարձրագույն կրթության ոլորտում:

«Ունենք շատ մեծ անելիքներ արդյունավետության և որակի ապահովման տեսանկյունից, և նաև այդ խնդիրների կարգավորմանն է ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի շրջանառվող նախագիծը։ Բուհերի կողմից ստացել ենք շատ արժեքավոր դիտարկումներ և քննարկումները շարունակում ենք: Կարևոր է, որ ուսանողները ևս ծանոթանան օրենքի նախագծին և արձագանքեն հատկապես այն դրույթներին, որոնք վերաբերում են հենց ուսանողներին: Առաջիկայում նաև Ազգային ժողովում ենք նախատեսում հանրային լսումներ կազմակերպել օրենքի նախագծի շուրջ, որպեսզի հնարավորինս մասնակցային և արդյունավետ գործընթաց ունենանք: Օրենքը մի հստակ խնդիր է դնում՝ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության: Հետազոտությունը դասավանդման գործընթացի անբաժանելի մասը պետք է լինի: Սա շատ կարևոր է նաև հենց բուհի համար, քանի որ ժամանակակից վարկանիշավորման համակարգերում բուհերի միջազգային մրցունակության տեսանկյունից կարևոր է հատկապես հետազոտական բաղադրիչը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, որպես կարևոր խնդիր, անդրադարձել է նաև բուհերում համապատասխան միջավայրի ձևավորմանը. «Կարող ենք առաջ գնալ միայն այն դեպքում, եթե սկսենք փոխել միջավայրն ու մոտեցումները՝ կրթությունը դարձնելով հավասար մասնակցային գործընթաց: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման, ավելի սերտ համատեղ աշխատանքի խնդիր է դնում: Արդեն իսկ վիճակագրությամբ տեսնում ենք, որ Հայաստանում այսօր տեղի ունեցող հետազոտությունների և գիտական արդյունքի զգալի մասը տեղի են ունենում բուհերում: Մինչդեռ, գիտության ֆինանսավորման տեսանկյունից խիստ անհամաչափություն է առկա. ֆինանսավորման զգալի մասն ուղղվում է ակադեմիական ինստիտուտներին, բայց արդյունքի զգալի մասը ստեղծվում է բուհերում: Օրենքը միտված է նաև այս հավասարակշռության կարգավորմանը»:

Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև բուհերի խոշորացման գործընթացին:

«Գիտեմ, որ մտահոգություններ կան, և կարծում եմ՝ դրանց մասին պետք է բաց խոսել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը: Սա շատ լուրջ խնդիր է: Պետք է հասկանանք, թե ինչ որակի կրթություն ենք տալիս մեր ուսանողներին այն հաստատություններում, որոնց անունը բուհ է: Դա մեր պատասխանատվությունն է, որովհետև եթե ուսանողը ստանում է դիպլոմ, պետք է պատասխանատվություն վերցնել, թե նա ինչ է սովորում, ինչ որակի մասնագետ է դառնում և ինչ է կարողանալու անել: Բազմաթիվ խնդիրներ կան ոչ պետական բուհերի շրջանում, որտեղ նաև հավաստիության խնդիրներ ենք ունենում: Վերջին շրջանում նաև այդ բուհերի տված լիցենզիաների ուսումնասիրության և դրանց հետ կապված ամենախորքային խնդիրների քննարկման տեսանկյունից որոշակի գործընթացներ ենք իրականացնում: Սա նաև բուհական հանրույթի համար է խնդիր: Մեր կրթությունը պետք է մրցունակ լինի, և դրա ցուցանիշներից մեկն այն է, թե որքանով է այդ կրթությունը գրավիչ դառնում ոչ միայն հայաստանցի, այլև օտարերկրացի ուսանողների համար: Միջազգային մրցունակության ասպարեզում մեր կշիռն ունենալու համար պետք է շատ անկեղծ ու բաց նայենք մեր խնդիրներին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Բուհերի խոշորացման գործընթացում ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքային խմբերի ձևավորումը, որոնց միջոցով տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ յուրաքանչյուր ուղղությամբ կրթության արդյունավետ կազմակերպման շուրջ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ միջավայր ունենալու առումով առկա են որոշակի սահմանափակումներ, իսկ ակադեմիական քաղաքը, ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ, նախատեսված է որպես մի միջավայր, որը հնարավորություն է տալու ամբողջապես իրացնել բարձրագույն կրթության, հետազոտության, ուսանողի անմիջական փորձառության ստանդարտը. «Ակադեմիական քաղաքը մեր ամենակարևոր ծրագիրն է: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքի զարգացման ու քաղաքաշինական գործընթացների արդյունքում ակադեմիական միջավայրն էապես խաթարվել է: Ցանկանում ենք այդ միջավայրը ձևավորել նորովի, նոր ստանդարտներով, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսանողական կացարաններ, որոնց միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման խնդիրը կլուծենք: Սա շատ մեծ ծրագիր է, որն անպայմանորեն փոխելու է մեր հանրային կյանքի զարգացման ընթացքը»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանել են ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են գիտական աստիճանաշնորհման նոր համակարգին, ԲՏՃՄ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին, բուհերի միջազգայնացմանն ուղղված պետական քաղաքականությանը, ակադեմիական քաղաքի իրագործման ընթացքին, ինչպես նաև այլ թեմաների:

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը նաև ծանոթացել է ՀՊՏՀ-ում վերջին երկու ամսում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում շուրջ 50 լսարան արդիականացվել է՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին, ինչպես նաև համալրվելով նոր տեխնոլոգիաներով:

Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015