• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2024-ի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով. Աննա Վարդապետյան
Իրավունք
17:1015 Հոկ, 2024

2024-ի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին:

Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն ու ապօրինի շրջանառությանը, հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին և այլն:

ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.

«2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին – 26.850, 2020 թվականին – 26.468, 2021 թվականին – 30.245, 2022 թվականին – 37.612, 2023 թվականին – 40.666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին – 24.567:

Այլ խոսքով՝ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով:

Բազմիցս խոսել եմ այս թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։

Խոսել եմ նաև այն մասին, որ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են:

2019-2023 թվականների ընթացքում, թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2%), վերջիններիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7%-ով:

2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 %-ով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2%-ով:

Քանի որ պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեցին 2019-2024 թվականների հանցավորության դինամիկան, հանցավորության աճի պատճառները և դրա ցուցանիշները, իմ ելույթում կանդրադառնամ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բացասական առումով  աճ արձանագրած՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների վիճակագրությանը, դրանց բացահայտման և քննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառված դատախազական ներգործության միջոցներին: Ելույթի շրջանակներում անդրադարձ կկատարեմ նաև 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4%:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86%:

Թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8%-ով նվազում է հանդիսանում, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով  կայուն աճի միտումը մեզ համար շարունակում է անհանգստացնող մնալ: 

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ.

2019-2023 թվականների ընթացքում հանրապետությունում արձանագրված՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.

Թվական

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ

2019

74 դեպք (+23.3%)

2020

83 դեպք (+12.2%)

2021

57 դեպք (- 31.3%)

2022

67 դեպք (+ 17.5%)

2023

94 դեպք (+ 40.3%)

2019-2023 համեմատական

+ 20 դեպք (+27%)

2024-ի հունվար-օգոստոս

75 դեպք (+36.4%)

Գլխավոր դատախազությունում վերլուծվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի, այդ թվում՝ խուլիգանությունների աճը և դրան զուգահեռ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է այդ ցուցիչների՝ բացասական առումով  կայուն աճի միտումը:

Վերոնշյալ վերլուծության արդյունքներով իմ կողմից 2023 թվականի ապրիլի 19-ին ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ իրավիճակն ուսումնասիրելու, պատճառներն ու նպաստող պայմանները վեր հանելու և գնահատելու նպատակով:

Ներքին գործերի նախարարի՝ 2023 թվականի մայիսի 30-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնելու աշխատանքները հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միևնույն ժամանակ գրությամբ հայտնվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ՆԳՆ իրավասությունից դուրս զենք պահելու կամ կրելու իրավունք ստացած անձանց հաշվառելու և զենքի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:

Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն.

2019-2023 թվականներին հանրապետությունում արձանագրված՝ թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.

Թվական

 

Թմրամիջոցների մաքսանենգություն

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

2019

163 (+43%)

847 (+ 14.8%)

2020

222 (+36.2%)

872 ( +3%)

2021

420 (+89.2%)

974 ( + 11.7%)

2022

386 (-8.1%)

1717 (+ 76.3%)

2023

210 (-45.6%)

4564 (+ 165.8%)

2019-2023 համեմատական

+47 (+28.8%)

+ 3717 (+439 %)

2024-ի հունվար-օգոստոս

266 (+86%)

1946 ( -33.8%)

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2021-2022 թվականների ընթացքում համակարգչային տեխնիկայի, սոցիալական կայքերի և հեռահաղորդակցման հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները, և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց միջոցով: Ընդ որում, վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված կրիպտոարժույթների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում դրանց օրինականացմանը:

Ամփոփման արդյունքների հիման վրա՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների և մյուս արգելված նյութերի իրացման վերաբերյալ վարույթներով նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով, 2023 թվականի հուլիսի 14-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից Դատախազության տարածքային և այլ ստորաբաժանումներին տրվել է հանձնարարական: Մասնավորապես՝ հանձնարարվել է նշված դեպքերով քննության առարկա դարձնել թմրամիջոցների դիմաց վճարում ստանալու համար տրամադրված և դրա հետ փոխկապակցված կրիպտոարժույթի հաշվեհամարներին փոխանցված գումարի չափը, դրա հետագա շարժն ու տնօրինման եղանակը, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջև կապերի բնույթը՝ ստուգելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման վարկածը և դրա արդյունքներով լուծել փողերի լվացման հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Գլխավոր դատախազության կողմից Ներքին գործերի նախարարությանը հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը, մասնավորապես՝  դիտարկել իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասում հանցակազմը ծանրացնող նոր հատկանիշ նախատեսելու հնարավորությունը, այն է՝ արարքի կատարումը տեղեկատվական կամ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների՝ ներառյալ համացանցի օգտագործմամբ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին միջնորդագրեր են ներկայացվել առողջապահության նախարարի տեղակալին և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: Դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով: Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա:

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության պետին՝ առաջարկելով ակտիվացնել համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական կազմակերպությունների և կառույցների, ուսումնական հաստատությունների, ֆիզիկական անձանց հետ՝ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման աշխատանքներն ակտիվացնելու, հաշվառման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարին՝ ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում թմրաշրջանառության և թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների մասին իրազեկման աշխատանքների իրականացման գործող կառուցակարգերը վերանայելու առաջարկությամբ:

Թմրամիջոցների մաքսանենգություն

Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճին՝ նշեմ, որ առաջնահերթ նշանակություն ունի սահմանային անցման կետերում անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նշված կետերով թմրամիջոցների տարանցման հնարավորությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին միջնորդագիր է հասցեագրվել ՊԵԿ նախագահի տեղակալին՝ առաջարկելով մաքսային հսկողության գոտիներում գտնվող սրահները կահավորել այնպես, որ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար տեսանելի և հասանելի վայրերում առկա լինի տեղեկատվություն Հայաստանում արգելված  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերաբերյալ:

Հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներ.

2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ՝ քրեական պատասխանատվության:

2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված թերացումները, ինչպես նաև նյութական ու դատավարական նորմերի, դատախազի վարքագծի կանոնների պահանջների, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների խախտումները և այլն:

  • 9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին.
  • 8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում.
  • 10 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
  • 5 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
  • 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
  • 2 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ.
  • 5 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն.
  • 1 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հաստատված չի համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ՝ 5 դատախազի նկատմամբ:

Իրականացված կարգապահական վարույթների արդյունքներով 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ 4 դատախազ ազատվել է կարգապահական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական խախտումը կատարել են առաջին անգամ, զղջացել են դրա համար, կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն եղել:

2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 25 հաղորդում, որոնցից 13-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, իսկ 12 հաղորդման դեպքում արդարադատության նախարարը հարուցել է 12 կարգապահական վարույթ, որոնցից 2-ը ընթացքի մեջ են, 2-ը կարճվել են, իսկ 7-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Նշված 7 միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 1 դեպքում կարճել է գործի  վարույթը, 2 դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժվել են, 2 դատավորի նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը, 1 դատավորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը, իսկ 1 դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում կատարած լինելու հիմքով:

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազության ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ դատական նիստերը անհիմն հետաձգվում են, նշանակվում են երկար ժամանակային միջակայքերով կամ դատական ակտը տրամադրվում է դրա եզրափակիչ մասի հրապարակումից այնքան ուշ, որ հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատժից:

Քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլեր.

2022 թվականից սկսած իմ տարեկան հաղորդումներում անդրադարձ եմ կատարում քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման խնդրին և դրա լուծման ուղղությամբ Դատախազության լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցներին: Մանրամասն տեղկատվությունն առկա է 2022 և 2023 թվականների տարեկան հաղորդումներում: Պարզապես հիշեցնեմ երեք հանձնարարականները, որոնք շարունակում են կատարվել դատախազների կողմից, իսկ չկատարման դեպքում՝ դատախազները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Այսպես.

2023 թվականի մարտի 3-ին հանձնարարական է տրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին՝ բացառելու դատական նիստերից անհարգելի բացակայության դեպքերը: Ընդ որում, դատախազներին հանձնարարվել է ապահովել ընթացիկ գործերի, առաջադրանքների և այլ հանձնարարականների այնպիսի համամասնություն, որը կբացառի նաև աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերից բացակայելու դեպքերը:

2023 թվականի փետրվարի 17-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է՝ փորձագետի կողմից փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալներ տրամադրելու մասին վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդության պատճենը հսկող դատախազի կողմից ստանալու կամ քրեական վարույթի ուսումնասիրմամբ նման միջնորդություն հայտնաբերելու դեպքում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ միջնորդության անհապաղ և պատշաճ կատարումը:

2023 թվականի նոյեմբերի 1-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ միջնորդությունների պատասխանների ներկայացումը փորձագետին:

Պարոն Քոչարյան,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին նման բազմաշահառու քննարկում կազմակերպելու համար»:

Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015