• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս
Քաղաքականություն
18:1328 Սեպ, 2024

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Աթենքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն-համերգ Հայաստանից հրավիրված «Կադանս» համույթի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հունական եկեղեցու և հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր։

Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է.

«33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր երկրում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում Հայաստանի բնակչության 95 տոկոսն իր վճռական «Այո»-ն ասաց ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին: Գործընթաց, որը մարմնավորում էր հայ ժողովրդի եկար փայփայած իղձերը և ձգտումները, որոնք նախարտահայտվել էին 1990 թ․ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի միջոցով։ Սակայն սա մի գործընթաց էր՝ լի բազում մարտահրավերներով: Անկախ և ազատ պետության կառուցումը պայքար էր, որին անգամ այսօր Հայաստանը բախվում է՝ ջանալով ամրապնդել իր սուվերենությունը և խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Սեպտեմբերի 21-ը, ինչպես նշեցի, ուրախության պահ է, բայց սեպտեմբերը հիշեցնում է նաև կորուստների և ողբերգությունների մասին։

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Եվ ընդամենը մեկ տարի առաջ ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը՝ 9-ամսյա պաշարումից, սովից, պարբերական ահաբեկումներից և հրաձգություններից հետո մի տարածքում, որն արձանագրված պատմության 3 հազարամյակների ընթացքում մինչև վերջերս հայաբնակ է եղել։ Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը։ Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում 23 հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։

Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, մենք չենք կարող մեզ թույլ տալ հուսահատվել։

Հայաստանը միշտ ունեցել է և հիրավի ունի լավ բարեկամներ։ Հայ և հույն ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված փոխվստահությունը, ամուր բարեկամական կապերը, միանշանակ, իրենց ազդեցությունն են ունեցել նաև ժամանակակից պայմաններում մեր երկու պետությունների փոխհարաբերությունների կայացման և զարգացման վրա: Հայաստանի երրորդ հանրապետությունը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Խոսելով հունա-հայկական հարաբերությունների մասին՝ անհնար է չհիշատակել, թե ինչ վիթխարի դեր են խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում մեր սիրելի հայրենակիցները՝ հունահայերը։ Նրանց ընդունել են Հունաստանում անհիշելի ժամանակներից, Հայոց ցեղասպանության, ապա նաև Մեծ աղետից հետո։ Նրանք անջնջելի ներդրում ունեցան Հունաստանում, մեր հույն եղբայրների և քույրերի հետ միասին մասնակցեցին Հունաստանի նորագույն պատմության կերտմանը` փայփայելով պատմական հայրենիքի հիշողությունները, որտեղ իրենց, մեր նախնիները հիմնել են հնագույն մեծ քաղաքակրթություններից մեկը: Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին՝ պետք է գոհունակությամբ նշեմ, որ այս տարին ևս ակտիվ քաղաքական երկխոսության և Հունաստանի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդման տարի էր: Դեռևս հունվարին Երևան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Մեր արտգործնախարարները պարբերական շփման մեջ են գտնվում, որոնցից վերջինը տեղի ունեցավ երեկ Նյու Յորքում։

Փետրվարին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի այցն Աթենք՝ Հունաստանի վարչապետի հրավերով։ Երկու առաջնորդները կրկին վերահաստատեցին երկու երկրների համերաշխությունը և ընդհանուր մոտեցումները միջազգային զարգացումների համատեքստում: Երկկողմ օրակարգից բացի քննարկվեցին նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը. այս գործընթացում ևս վայելում ենք մեր հույն գործընկերների ակտիվ աջակցությունը, ինչի համար թույլ տվեք կրկին հայտնել հայկական կողմի երախտագիտությունը:

Այս թեմաները կրկին քննարկվել են հուլիսին Մեծ Բրիտանիայում կայացած վարչապետների հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում, և ընդամենը երկու օր առաջ՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման ընթացքում։ Քաղաքական երկխոսությանը զուգահեռ ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաև պաշտպանական բնագավառում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց երկու կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այնուհետև մարտի 4-ին պատասխան պաշտոնական այցով Հայաստան է մեկնել Հայաստանի մեծ բարեկամ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը, ինչը ևս մեկ ուղենիշ էր Հայաստանի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում։

Ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա են նաև Հունաստանի Էվելպիդոնի ռազմական ակադեմիայի հայազգի սաները, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեծարգո նախարարին հայազգի ուսանողների թիվն ավելացնելու համար։ Տնտեսական ոլորտում ևս քայլեր են ձեռնարկվել համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։

Այս առումով Enterprise Greece-ի և Enterprise Armenia-ի միջև հուշագրի ստորագրումը շատ կարևոր էր և վաղուց սպասված: Վերջին երկու տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կրկնապատկվել է։ Ակադեմիական ոլորտում համագործակցությունը նույնպես զարգանում է. այս տարեսկզբին մենք Թրակիայի Դեմոկրիտ համալսարանում հիմնեցինք Հայագիտության կենտրոն, որը, հուսով ենք, ամբողջությամբ կսկսի գործել շուտով: Նաև Հայաստանի գիտությունների ակադեմիան և Աթենքի ակադեմիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը կրկին շատ սպասված էր։

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ այսօր Հայաստանից հրավիրել ենք «Կադանս» երաժշտական անսամբլը։ Այն բարձր գնահատված պրոֆեսիոնալ երաժիշտների խումբ է։ Մշակույթը միավորում է, և այն երաժշտությունը, որը մենք վայելելու ենք այսօր, դրա վկայությունն է: Կլսենք հայկական երաժշտություն, մեծն Շառլ Ազնավուրի մի քանի ստեղծագործություն, որի 100-ամյակը նշում ենք հիմա։ Կլսենք նաև արգենտինական, հունական և ֆրանսիական երաժշտություն։ Այդ բոլոր մեղեդիները բավականին տարբեր են, բայց բոլորը հավասարապես գեղեցիկ են: Ես միշտ հավատացել եմ, որ դիվանագիտությունը պետք է մեծ տեղ վերապահի մշակույթին, և միշտ հավատարիմ եմ եղել մշակութային դիվանագիտության զարգացմանը և ուրախ եմ փաստել ակնհայտը. այսօր մենք հենց դա ենք անում»։

ՀՀ դեսպանի ելույթին հաջորդել է Հունաստանի առողջապահության նախարար Գիորգիադիսի ողջույնի խոսքը, որն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության այն շրջանակի համար, որոնցում արձանագրվել են հաջողություններ:

«Ուզում եմ, որ բոլորն արձագանքեն, որ մեզ համար այստեղ՝ Հունաստանում, Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է:

Մեծացել ենք ընդհանուր հիշողություններով, ընդհանուր պատմական արմատներով, ընդհանուր մշակութային արժեքներով և այստեղ պետք է համարենք, պարոն դեսպան, որ Հունաստանը մի երկիր է, որտեղ հայերը ոչ միայն պարզապես բարեհաճորեն ընդունված են, այլև կարող են իրենց զգալ ինչպես իրենց հայրենիքում: Հունաստանը և, իհարկե, իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է Ադոնիս Գիորգիադիսը։

Այնուհետև ներկաները վայելել են «Կադանս» համույթի կատարումները, որոնց մեջ ներառված էին նաև Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից, որին հաջորդել է ընդունելություն։

Դիտումների քանակ125
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026
  • Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր 18:1110 Օգս, 2026
  • Ոչ թե պարտավորություն, այլ բարի կամք. ՔՊ-ն աջակցեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը 17:5610 Օգս, 2026
  • Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 17:4510 Օգս, 2026
  • Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին 17:3310 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3010 Օգս, 2026
  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. վարչապետ 17:2010 Օգս, 2026
  • Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ 17:1810 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic 17:0510 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հետաքրքիր ընտրություն». «Ուժեղ Հայաստանն» ընտրեց եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը 17:0010 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր 16:4910 Օգս, 2026
  • Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ 16:3610 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3010 Օգս, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 534 մլն դրամի հարկ է վճարել 16:2510 Օգս, 2026
  • Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար 16:1410 Օգս, 2026
  • Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով 16:0510 Օգս, 2026
  • Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը 15:5310 Օգս, 2026
  • Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:5310 Օգս, 2026
  • Իրանը «Մեքքայի համաձայնագիրը» չի համարում հակաիրանական. Բաղաեի 15:4310 Օգս, 2026
  • Մեղադրյալը բանկից հափշտակել է 802 մլն 968 հազար դրամ. հանցավոր սխեմայում ներգրավել է այլ անձանց 15:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2510 Օգս, 2026
  • Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ 15:2010 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը 15:0910 Օգս, 2026
  • ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը 15:0310 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վարորդական վկայական՝ 300 հազար դրամ կաշառքի դիմաց․ 5 անձի մեղադրանք է առաջադրվել 15:0010 Օգս, 2026
  • Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է 14:5610 Օգս, 2026
  • Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից 14:5010 Օգս, 2026
  • Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg 14:4310 Օգս, 2026
  • Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն 14:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3010 Օգս, 2026
  • Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ 14:2810 Օգս, 2026
  • Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ 14:2010 Օգս, 2026
  • Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ 14:1210 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 14:0910 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015